Նիկոլ Փաշինյանի Նյույորքյան այցի ուղերձները՝ Արցախյան հարցից մինչև Սփյուռքի խնդիրներ

0 Մեկնաբանություններ
Նիկոլ Փաշինյանի Նյույորքյան այցի ուղերձները՝  Արցախյան հարցից մինչև Սփյուռքի խնդիրներ

ԱՅ ՁԱՅՆ լրատվականը քաղաքական վերլուծաբան Կարեն Վերանյանի հետ ամփոփեց ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ:

- Հայաստանի վարչապետի այցը Նյու Յորք մեկնարկեց ԱՄՆ համայնքայինկառույցների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետհանդիպումով, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Սփյուռքհարաբերություններում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլտնտեսական գործունեությունը: Նա հստակ ուղերձ հղեց, որ տնտեսական համակարգըՀայաստանում մաքրվում է կոռուպցիայից և սպասում է ներդրումների: Որքանո՞վկարող է գործնական լինել ՀՀ վարչապետի այս մեսիջը՝ ուղղված ԱՄՆ հայ համայնքին:

- Որքան հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն Հայաստան-Սփյուռքհարաբերություններում մեծացնել սփյուռքի մասնակցության ուղղությունները,հնարավորություններն ու ներուժը՝ տնտեսության, կրթության, գիտության զարգացման և այլհարցերում, ինչպես օրինակ պաշտպանական և անվտանգային ոլորտներում: Իհարկե, պետք էընդունել այն հանգամանքը, որ սփյուռքի մեծաթիվ ներկայացուցիչներ՝ բարեգործներ,գործարարներ իրենց մասնակցությունը միշտ ունեցել են և շարունակում են ունենալ Հայաստանիտնտեսության զարգացման գործում, սակայն դա ավելի շուտ անհատական և հատվածային բնույթէ կրում և չունի համակարգային նշանակություն: Այս տեսանկյունից հայկական կողմը պետք էհնարավորինս քաջալերի ու խրախուսի սփյուռքի հայ ներդրողներին՝ մասնակցելու Հայաստանիտնտեսության զարգացմանը:

Այստեղ, իհարկե, մեծ առաքելություն ունեն ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլառհասարակ ՀՀ քաղաքացիները: Սփյուռքի հայերն էլ պետք է շատ լավ գիտակցեն, որ առանցՀայաստանի, հայկական պետականության, երկարատև չի կարող գոյատևել նաև սփյուռքը,որովհետև սփյուռքի և համայն հայության անվտանգության երաշխավորը պետությունն է:

Այս տեսանկյունից Հայաստանի նոր իշխանությունները, կարծում եմ, փորձում են մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը «արտահանել» դեպի սփյուռք, այսինքն՝ Հայաստանի բրենդիքարոզչական նպատակով՝ դրական ազդակներ ուղարկել սփյուռքին, որպեսզի մեծացվեններդրումների հոսքերը:

Իշխանությունները փորձում են ցույց տալ, որ գործարար միջավայրն այժմ ավելի գրավիչ է, առկակոռուպցիոն խնդիրները հնարավորինս հարթահարել են: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզիիշխանությունները հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնեն հայկական տարբերհամայնքների հետ, որպեսզի երկկողմ վստահությունը մեծանա և ներդրողները Հայաստան գան:

Մյուս կողմից, պետք է նշել, որ դա միանգամից չի կարող լինել, տարիների քրտնաջան աշխատանքէ պահանջում, որպեսզի սփյուռքի մոտ նույնպես ձևավորվի այն համոզմունքը, որ Հայաստանիտնտեսության մեջ ներդրում անելն առաջին հերթին բխում է հենց սփյուռքի շահերից, նաևհայկական համայնքների անվտանգությամբ:

Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Սիրիայի պարագայում լուրջ խնդիրներ կան հայ համայնքիանվտանգության հետ կապված, համայնքը գրեթե կիսով չափ լքել է Սիրիան: Այսինքն՝ մենք շատկարևոր մեսիջներ պետք է հղենք մեր համայքների ներկայացուցիչներին, որ ընկալվի՝ վարչապետիասածը զուտ տնտեսական ներդրումների հարց չէ, այլ անվտանգության հետ է կապված, որովհետևեթե չլինեն Հայաստանն ու Արցախը, երկար չեն կարող գոյատևել նաև հայկական համայնքները:

Մանրամասները՝  noravank.am 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները