Ո՞վ է «տապալել» Հռիփսիմե Հակոբյանին

0 Մեկնաբանություններ
Ո՞վ է «տապալել» Հռիփսիմե Հակոբյանին

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը հանդես է եկել նոր տեսահոլովակով, որը հերթական անգամ քննարկումների առիթ է դարձել համացանցում։

Հետաքրքական է, որ «Տապալում ես» երգի տեսահոլովակը  թողարկվեց Լիլիթ Հովհաննիսյանի «Բուլղարական» երգի տեսահոլովակից հետո։ Համացանցում նույնիսկ կատակում են՝ «Հռիփսիմե ջան,երևի Լիլիթ Հովհաննիսյանի հետ գռազ եք էկել, թե որ մեկդ ավելի անիմաստ ու անմակարդակ երգ կերգեք,ու փաստորեն արդեն սկսել եք»։

 

Դե ինչ, փորձենք հասկանալ, թե ո՞վ է տապալել Հռիփսիմե Հակոբյանին։

«Նա հոգիս տարավ ու ծովի ափին

Մնացի ծարավ ամառվա տապին։

Խոսքերով շռայլ, բայց սրտով մռայլ,

Չթողեց մնա աչքերումս փայլ։

Համ իմ կյանքը տապալել ես, համ փայփայել ես,

Սիրտը իմ պոկել ես ու հետդ տարել,

Ուզածիդ պես դու կորել ես ու խելքս կերել ես,

Բայց էլի վերջում ինձ մոտ ես դառել։

 

Նշենք, որ քննադատությունների մեծ ալիք բարձրացավ հատկապես « Ցավդ տանեմ» երգից հետո։ Այն ժամանակ երգչուհին «ստիպված» էր ջնջել մեկնաբանությունները և հավանել-չհավանելու գործառույթը։

Հավելենք, որ Հռիփսիմե Հակոբյանը նոյեմբերի 10-ին կներկայանա «Խոստովանություն» խորագիրը կրող մենահամերգով։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները