ՀՀ նախագահին նամակ եմ գրել,որ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելիս քննարկի իմ թեկնածությունը․ Գոռ Հովհաննիսյան

0 Մեկնաբանություններ
ՀՀ նախագահին նամակ եմ գրել,որ  սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելիս քննարկի իմ թեկնածությունը․ Գոռ Հովհաննիսյան

Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանրապետության նախագահին նամակ եմ գրել, որ Ազգային ժողովին սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելիս քննարկի նաև իմ թեկնածության հնարավորությունը․

1․ ունեմ 5 համալսարանական կրթություն (երկուսը՝ Հայաստանում, երեքը՝ Գերմանիայում),

2․ ունեմ և՛ հայկական (ԵՊՀ), և՛ գերմանական (Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան) բարձրագույն իրավաբանական կրթություն,

3․ ունեմ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան սահմանադրական իրավունքի ոլորտում՝ շնորհված Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի կողմից,

4․ դոկտորական աշխատանքիս թեման եղել է հայկական և գերմանական սահմանադրական դատարանների համեմատությունը հիմնական իրավունքների պաշտպանության ոլորտում,

5․ ունեմ ՀՀ սահմանադրական դատարանում աշխատանքի 7,5 տարվա փորձ,

6․ 2014 թվականից պետական և սահմանադրական իրավունք եմ դասավանդում Հագենի Համալսարանում,

7․ մարդու հիմնական իրավունքներ եմ դասավանդում Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտում (Գերմանիայի դաշնային սահմանադրությունում, Բեռլինի սահմանադրությունում, Մարդու իրավունքների եվր․ կոնվենցիայում և Եվրամիության Հիմնական իրավունքների խարտիայում ամրագրված հիմնական իրավունքները),

8. պրակտիկա եմ անցել Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանում (դա յուրաքանչյուր գերմանացի իրավաբանի երազանքն է)։

9․ բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ եմ (լույս ընծայված Հայաստանում և Գերմանիայում),

10․ երկու անգամ եղել եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը G-20 երկրների գագաթաժողովի ժամանակ (Բոննում և Համբուրգում 2017 թ․),

11․ ՀՀ քաղաքացի եմ, 40 տարեկան։

Նախագահից դեռ պատասխան չեմ ստացել։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները