Ճապոնիայում ավելի քան 80 մարդ տուժել է թայֆունի պատճառով

0 Մեկնաբանություններ
Ճապոնիայում ավելի քան 80 մարդ տուժել է  թայֆունի պատճառով
Ճապոնիայի հարավային շրջաններում մոլեգնող «Տրամի» հզոր թայֆունով պայմանավորված պոռթկուն քամու հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի, ևս մեկ մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է NHK հեռուստաալիքը:
 
Հաղորդում են ջրհեղեղների, կողաշրջված մեքենաների, տների պոկված տանիքների և ծառերի տապալման մասին: Բացի այդ, խորհուրդ է տրվել 4.3 մլն մարդու տարհանել: Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: 
 
Քամու արագությունը կենտրոնական շրջաններում կազմում է 40 մետր/վայրկյան, պոռթկման պահերին՝ 60 մետր/վայրկյան:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները