Շախմատի Հայստանի կանանց հավաքականը փայլուն հաղթանակ է տոնել Ռուսաստանի թիմի նկատմամբ

0 Մեկնաբանություններ

Բաթումում շարունակվող շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն էր մրցաշարում ամենաբարձր միջին գործակից ունեցող, եռակի Օլիմպիական չեմպիոն Ռուսաստանի հավաքականը: Մրցախաղում մեր կանայք գործեցին շատ վստահ. Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասան համապատասխանաբար Ալեքսանդրա Գորյաչկինայի և Նատալյա Պոգոնինայի նկատմամբ, իսկ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղացին Ալեքսանդրա Կոստենյուկի և Վալենտինա Գունինայի հետ: Արդյունքում մրցախաղում մեր թիմը հաղթեց 3-1 հաշվով: Մրցաշարի միանձնյա առաջատար ԱՄՆ-ի հավաքականը կորցրեց առաջին միավորը՝ ոչ-ոքի խաղալով Հնդկաստանի թիմի հետ:

ՀՀ Շախմատի ֆեդերցիայի լրատվակն ծռայության տեղեկացմմբ, տղամարդկանց թիմը 5-րդ տուրի անհաջողությունից հետո 3.5 – 0.5 հաշվով հաղթանակ տոնեց Մակեդոնիայի նկատմամբ: Լևոն Արոնյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին:

Բաթումում շարունակվող շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն էր մրցաշարում ամենաբարձր միջին գործակից ունեցող, եռակի Օլիմպիական չեմպիոն Ռուսաստանի հավաքականը: Մրցախաղում մեր կանայք գործեցին շատ վստահ. Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասան համապատասխանաբար Ալեքսանդրա Գորյաչկինայի և Նատալյա Պոգոնինայի նկատմամբ, իսկ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղացին Ալեքսանդրա Կոստենյուկի և Վալենտինա Գունինայի հետ: Արդյունքում մրցախաղում մեր թիմը հաղթեց 3-1 հաշվով: Մրցաշարի միանձնյա առաջատար ԱՄՆ-ի հավաքականը կորցրեց առաջին միավորը՝ ոչ-ոքի խաղալով Հնդկաստանի թիմի հետ:

Տղամարդկանց թիմը 5-րդ տուրի անհաջողությունից հետո 3.5 – 0.5 հաշվով հաղթանակ տոնեց Մակեդոնիայի նկատմամբ: Լևոն Արոնյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները