Հասարակությունը պահանջում է համաներում

0 Մեկնաբանություններ
Հասարակությունը պահանջում  է համաներում
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Արդարադատության նախարարության քրեակակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակակարողական ծառայությունում մեկնարկած ծավալուն բարեփոխումների արդյունքներն առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով հարկ է արձանագրված արդյունքները թվային վերլուծությունների տեսքով համեմատել նախորդող 3 տարիներին արձանագրված արդյունքների հետ: 2018թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344): Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 2018թ 5 ամիսների ընթացքում (մայիս - սեպտեմբեր) պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարիներին (2015-2017թթ.) միասին վերցրած` 633: Նշենք, որ գրառման մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ պետք է համաներում իրականացվի։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները