Ոստիկանները Կարպիս Փաշոյանի մոտոցիկլետը տարել են տուգանային հրապարակ

0 Մեկնաբանություններ
Ոստիկանները Կարպիս Փաշոյանի մոտոցիկլետը տարել են տուգանային հրապարակ
Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Չեք պատկերացնի, թե քիչ առաջ հոգևոր բավարարվածության ինչպիսի ապրումներ ունեցա: Կարելի ա ասել պարինիրվանայի հասա: Հեղափոխությունից հետո առաջին անգամ օրենքի գերակայությունն ու իրավական պետության գաղափարը զգացի մաշկիս վրա: Սահմանադրությունն ու օրենսգրքերը եկան ու թարս չափալախ տվեցին ինձ, բայց փաստն այդ ինձ ոգևորում է: Քիչ առաջ ճանապարհային ոստիկանները կանգնեցրեցին ինձ ու օրինական հիմքերով մոտոս տարան տուգանային հրապարակ: Ամեն ինչ օրենքի տառին համապատասխան էր, ինչպես կասեր դասականը: Առանց ծամածռվելու, առանց կաշառքի ու ծանոթ խառնելու ակնկալիքով ոստիկաններն ըստ պատշաճի իրենց ծառայողական պարտականություններն էին իրականացնում: Միակ ծիծաղալու ու էպիկ պահն էն էր, որ պետավտոտեսուչը համազգեստով նստել էր մոտոյիս վրա ու մի կերպ էր քշում, իսկ շրջադարձերի ժամանակ քիչ էր մնում տապալվեր գետնին: Նույնիսկ կողքի մեքենաների միջից նկարում էին էդ խնդալու պահը: Հետո բանից պարզվում է տուգանային հրապարակում մոտ մի քսան հատ մոտոներ կային ու ես հասկացա, որ կիրակի օրով բայկերների ցեղասպանություն ա եղել: Շնորհակալություն ոստիկանությանը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները