AS. ՖԻՖԱ-ն իրավաբանների օգնությամբ նոմինանտներին կստիպի ներկայանալ The Best մրցանակաբաշխությանը

0 Մեկնաբանություններ
AS. ՖԻՖԱ-ն իրավաբանների օգնությամբ նոմինանտներին կստիպի ներկայանալ The Best մրցանակաբաշխությանը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կառույցի իրավաբաններին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որոնք բոլոր նոմինանտներին կստիպեն ամեն տարի ներկայանալ FIFA The Best մրցանակաբաշխությանը:

Ինֆանտինոն դժգոհություն է հայտնել այն առիթով, որ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին անտեսել էին 2018 թվականի միջոցառումը:

Այս մասին հաղորդում է AS-ը:

Մեսսին ու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում էին, Կրիշտիանուն նաև տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆինալիստների թվում էր: Այդ մրցանակին արժանացավ Լուկա Մոդրիչը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները