Գուտերեշը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար

0 Մեկնաբանություններ
Գուտերեշը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ՄԱԿ-ի Գլխավորասամբլեայի շրջանակներում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավորքարտուղարի ներկայացուցչի կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի եւ վերջին հայտարարությունների կապակցությամբ:

Նա վերահաստատում է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը համանախագահների կարեւոր միջնորդական ջանքերին եւ կոչ է անում կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի ուժեղացման նպատակով:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները