Apple-ը ազատվել է 234 միլիոն տուգանքից

0 Մեկնաբանություններ
Apple-ը ազատվել է 234 միլիոն տուգանքից

Apple-ը արդարացվել է արտոնագրային իրավունքների գործով ու ազատվել 234 միլիոն տուգանքից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Աղբյուրը հայտնում է, որ ընկերությանը 2015 թվականին մեղադրել էին Վիսկոնսինի համալսարանի արտոնագրային իրավունքների խախտման մեջ՝ պարտավորեցնելով դրա համար 234 միլիոն դոլար վճարել: Հետաքննության մեջ նշված է եղել, որ iPhone 5s, 6 և 6 Plus Apple սմարթֆոնների ստեղծման համար օգտագործվել են համալսարանի տեխնոլոգիաները:

Դատալսումների ընթացքում եկել են եզրահանգման, որ Apple-ի մեղավորությունը հնարավոր չէ ապացուցել:

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները