Կիբերհարձակում Facebook-ի դեմ

0 Մեկնաբանություններ
Կիբերհարձակում Facebook-ի դեմ

Facebook ընկերությունը հայտարարել է, որ սոցցանցի դեմ հզոր կիբերհարձակումէ ձեռնարկվել, որի հետևանքով մոտ 50 մլն աքաունթ է վնասվել:

Ոճրագործներն օգտվել են «Տեսնել ինչպես» գործառույթի հետ կապված խոցելիությունից՝ նրանց հաջողվել է առևանգել հասանելիության բանալիները, որոնք թույլ են տալիս օգտատերերին չներմուծել լոգինն ու գաղտնաբառը սոցցանցի յուրաքանչյուր կիրառման ժամանակ: Այդ բանալիների շնորհիվ հաքերները կարողացել են հսկողություն հստատել աքաունթների հանդեպ, գրում է Meduza-ն:

Facebook-ում դեռ չգիտեն, թե եղել են արդյոք այլ աքաունթների առևանգումներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը փոխել է 90 մլն աքաունթի մուտքի բանալիները: Այդ պատճառով այդ օգտատերերը ստիպված են եղել նորից գրանցել իրենց լոգինը: Ըստ սոցցանցի, գաղտնաբառը փոխելու կարիք չկա:

«Մենք վերացրել ենք խոցելիությունը և դիմել իրավապահ մարմիններին: Մենք դեռ չգիտենք, թե ով է կանգնած գրոհի ետևում և որտեղ են նրանք տեղակայված»,-ասել են ընկերությունում:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները