«Շնչող արվեստ» ծրագրի միջոցով հայկական արվեստի գլուխգործոցները ներկայացվեցին նորովի` բեմադրության և տեսաարվեստի միջոցով: Այս ծրագիրը, որն իր տեսակի մեջ առաջինն է, իրականացվեց ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային առաջնորդ-այցելուների ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի կողմից: Հունիսի 14-19-ը տեղի ունեցած «Շնչող արվեստ» ծրագրի բոլոր միջոցառումների ընթացքում վեց թանգարաններ, որոնց տնօրենները հիմնականում ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտներ են, իրենց դռները բացեցին արվեստը նորովի հրամցնելու համար:
Այս շաբաթ ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց Հայաստանի «Շնչող արվեստ» ծրագրի բոլոր մասնակիցներին` նշելու ծրագրի հաջողությունը ու թողարկելու ծրագրի մասին այս տեսանյութը:
«Շնչող արվեստ» ծրագրի միջոցով հայկական արվեստի գլուխգործոցները ներկայացվեցին նորովի (տեսանյութ)
2018-09-29 11:50:01 0 Մեկնաբանություններ
0 Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ չկան