«Փաստ». Շուրջ 6000 դիմում, բայց դեռեւս մոտ 120 անդամագրված՝ «ՔՊ» կուսակցությանը

0 Մեկնաբանություններ
«Փաստ». Շուրջ 6000 դիմում, բայց դեռեւս մոտ 120 անդամագրված՝ «ՔՊ» կուսակցությանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8–ից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվողների քանակի մասին տարբեր թվեր են շրջանառվում: Իրականում այս կուսակցությունը անդամագրման շուրջ 6000 դիմում է ստացել: Այս թիվը վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքից ստացված դիմումներին: Այդուահանդերձ, հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվել է մոտ 120 մարդ: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը՝ ընդգծելով, որ այժմ ֆիլտրացիայի գործընթաց է տեղի ունենում:

Նա նշեց, որ 120 անդամագրվածների մեջ մեծ մաս են կազմում Երեւանի բնակիչները:

«Նրանց հետ հարցազրույց է արվել, որի հիմա հիման վրա մարդիկ ներգրավվել են կուսակցություն: Բացի այդ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են եղել: Մի փոքր այլ է պատկերը մարզերի դեպքում: Այս պարագայում մեր հին կուսակցականները, ինչպես նաեւ վարչության կողմից լիազորված անձինք գնում են եւ տեղում հանդիպում իրենց հետ: Նրանց երաշխավորությունների հիման վրա այդ մարդկանց պետք է ընդունենք կուսակցություն»,–ասաց Վահան Կոստանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները