«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»

0 Մեկնաբանություններ
«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Երկրից բացակայելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով և դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։

ԲՀԿ-ն, կարծես թե, դիրքավորվում է և չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։ Մինչդեռ Երևանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք պատրաստ են վարչապետի հետ քննարկումներ սկսել այն օրակարգով, որը կառաջարկի վարչապետը։ Իսկ երեկ արդեն Շարմազանովը հայտարարել է, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն չէ, և վարչապետը ինչ ուզի, կարող է անել՝ դրանով իսկ ակնարկելով, որ Փաշինյանն էլ չունի մեծամասնություն։

Իսկ ԱԺ փոխխոսնակ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք հենց հիմա գնանք ընտրության, որ նոր քաղաքական մենաշնորհ ստանանք, հետո կրակն ընկնե՞նք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները