Իրաքյան Քրդստանում ընտրությունների հայ թեկնածուներից մեկը ստում է

0 Մեկնաբանություններ
 Իրաքյան Քրդստանում ընտրությունների հայ թեկնածուներից մեկը ստում է

Ինչպես հայտնի է սեպտեմբերի 30-ին Իրաքյան Քրդստանում խորհրդարանական ընտրություններ են: Այս ընտրություններին հայերին հատկացված մեկ տեղի համար պայքարում են նաև վեց հայ թեկնածուներ: Չնայած այն բանին, որ հայերից ֆավորիտներ են համարվում Վահիկ Սարանյանը և Երվանդ Ամինյանը, սակայն չգիտես ինչու հանրային ռադիոյին հարցազրույց տված մեկ այլ թեկնածու,  նախկին հոգևորական, ով 2011թ.-ին կարգալույծ է եղել , Էդգար Աբրահամյանը մի շարք իրականությանը չհամապատասխանող նյութեր է տվել հանրային ռադիոյին: Այս թեկնածուն, ով ներկայանում է Գևորգյան ճեմարանի շրջանավարտ, ստում է ու չի եղել ճեմարանի շրջանավարտ: 

Նա ասում է, որ Երվանդ Ամինյանը իրավունք չուներ առաջադրվելու: Այստեղ ևս ստում է, ըստ Իրաքի օրենքների պատգամավորը երկու անգամ անընդմեջ իրավունք ունի դառնալու պատգամավոր, եթե նրան ընտրում են: Երվանդ Ամինյանից առաջ պատգմավոր եղած Արամ Շահինը նույնպես այդպես է վարվել, պարզապես երկրորդ անգամ նրան արդեն հաղթել էր Երվանդ Ամինյանը: 

Արամ Շահինի մասով նույնպես ստում է, թե կերել խմել ու քեֆ է արել: Համայնքում Արամ Շահինը նույնպես ընդունված անձ է , և համայնքի հոգեսրը որոշ չափով հոգացող:
Նա նաև ասում է, թե մոտ Բարզանիների հետ , ունի ընկերական կապեր, և կարող է հայ երիտասարդների համար աշխատանքի հարցեր լուծել: Ես միայն ուրախ կլինեի դրա համար, բայց իրականությունն այլ է: 
Քանի որ նա ժամանակին եղել է հոգևորական, իսկ հոգևորականների նկատմամբ քրդերը հատուկ վերաբերմունք ունեն, հատկապես հայ հոգևորականների, նրան ժամանակին ընդունել են հենց որպես հոգևորական և այնպես չէ, որ նրա անձն է ընդունված եղել, այլ պարզապես նրա կարգավիճակն է ընդունված եղել: Էդգար Աբրահամյանը  ընդունված չէ հայ համայնքի կողմից ,սակայն իրեն իրավունք է վերապահում խոսել համայնքի անունից: Նա այնքան վստահ չէ հայ համայնքի վրա, որ իրեն քվե տալու համար դիմում է եզդիների «օգնությանը», իսկ այդ օգնությունը 1600 - 3200 դրամ է արժենում: Այցելել է Զախոյի շրջանի գրեթե բոլոր գյուղերը և այդ գյուղերի ղեկավարների հետ, տուն առ տուն մտել գումար տվել, որպեսզի իրեն ձայն տան: Նորից եմ շեշտում, որ նա այլազգիներին է բաժանում գումար, քանի որ հայերն անգամ գումար չեն վերցնի իր ձեռքից: Դե Զախոյում գտնվող իր շտաբում էլ ամեն երեկո բարեգործական ընթրիք է կազմակերպում և անվճար կերցնում - խմցնում :

Չէի անդրադառնա այս թեմային, եթե չլեսի նրա կողմից հնչեցվող , այսպես ասած,  այս մեղադրանքներ մնացած թեկնածուների հասցեին: Նա նաև ասում է, թե իբրև  հայերեն խոսել չգիտեն թեկնածուներից ոմանք: Նախ ափսոսում եմ, որ թեկնածուն նման կերպ է արտահայտվում իր մրցակիցների հասցեին, այն դեպքում երբ իր իսկ ընտանիքի անդամները ընդհանրապես չեն տիրապետում հայերերնին, կամ հազիվ հազ են որևէ բան հասկացնում հայերենով: Նա խոսում է հայապահպանությունից, բայց շուրջ  110 000 դոլար դրել է ընտրությունների մեջ, բաժանում է այլազգիներին, որպեսզի ձայն տան, սակայն այսքան տարվա ընթացքում, որպես համայնքի ներկայացուցիչ որևէ  հայանպաստ գործ չի կատարել: 

Կոնկրետ հայապահպանության և Հայաստանի հետ սերտ հարաբերություններ զարգացնելու համար, ըստ իս կա երկու թեկնածու՝  Վահիկ Սարանյանը և գործող պատգմվոր Երվանդ Ամինյանը:

Սակայն, քանի որ այս անգամ առաջադրվել է  աննախադեպ թվով թեկնածու, և ձայների բաշխումը դժվար է հասկանալ, ուստի դժվարանալու եմ ասել, թե ով կանցնի պատգամավոր: Այնուամենայնիվ մնում եմ այն կարծիքին, որ վերը նշված երկու թեկնածուն էլ ունեն ռեալ շանսեր, քանի որ իրենց  հիմնական ընտրազանգվածը հենց Զախոն է լինելու, որտեղ էլ կարծես թե կենտրոնացված է հայ համայնքը:

Կարեն Հովհաննիսյան, փորձագետ

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները