Հայաստանյան ինտերնետի տրանսֆորմացիաները

0 Մեկնաբանություններ
Հայաստանյան ինտերնետի տրանսֆորմացիաները

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Հայաստանյան ցանցի հատվածը վերջին մեկ տարվա ընթացքում խոր վերաձևափոխումների ճանապարհին է։ Բավական լուրջ փոփոխությունները կուտակվում են և մեծ ազդեցություն են ունենալու առաջիկա տարիների ինչպես տեղեկատվական դաշտի զարգացման, այնպես էլ այլ, հարակից տնտեսական, հասարակական, քաղաքական գործընթացների վրա։ Շատ պրոցեսներ արագացել են շնորհիվ թավշյա հեղափոխության, որը լրջորեն «թափ տվեց» տեղեկատվական դաշտը։

Որո՞նք այն են հիմնական քանակական և որակական փոփոխությունները, որոնք էական ազդեցություն կթողնեն մոտ ապագայի զարգացումների վրա.

ա․ Ինտերնետից օգտվողները դարձել են շատ ավելի մոբիլ։ Դա հետևանք է, մի կողմից, սմարթֆոնների քանակի կտրուկ աճի, մյուս կողմից՝ բջջային օպերատորները կտրուկ իջեցրել են բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվելու սակագները, ինչի հետևանքով միջին օգտատիրոջ համար արդեն հասանելի է դարձել ոչ միայն տեքստային և պատկերային բովանդակությունը, այլ նաև տեսանյութերը և ուղիղ եթերները։ Դեռևս մեկ տարի առաջ հիմնական օգտվողները տեսանյութ դիտելիս ստիպված էին գտնել Wi-Fi կապ։ Այսօր շատերն առանց կաշկանդվելու են դիտում տեսանյութերը՝ «ոտքի վրա»։ Զուգահեռ նկատվել է այն բաժանորդների կտրուկ աճ, որոնք հեռախոսով են օգտվում ինտերնետ կապից։ Այս ամենը տեսանյութային բովանդակությունը հասանելի է դարձնում օգտատերերին շուրջօրյա, այլ ոչ միայն այն ժամերին, երբ մարդիկ գտնվում են համակարգչի մոտ կամ հասանելի է Wi-Fi կապը։

Մանրամասները՝ noravank.am

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները