ZAZ-ը ելույթ կունենա Հանրապետության հրապարակում

0 Մեկնաբանություններ
ZAZ-ը ելույթ կունենա  Հանրապետության հրապարակում

Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գալա-համերգ, թրի ժամանակ ելույթով հանդես կգա ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը (Զազ)։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ հավելելով, որ սպասվում են նաև բազմաթիվ ֆրանկոֆոն հայտնի աստղերի ելույթներ:

«Մենք գիտենք, որ ZAZ-ը շատ սիրված է Հայաստանում»,-ասել է դեսպանը, հայտնում է Panorama.am-ը-ը։

Անդրդառնալով այն հարցին, թե գալա-համերգին այդյոք ելույթ է ունենալու նաև ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ դեսպանն ասել է, որ Ազնավուրը ներկա կլինի, թե ոչ, դա անակնկալ է։

«Կարծում եմ այս հարցով Ազնավուրի հետ կապի մեջ են Հայաստանի իշխանությունները, բայց մինչև գագաթնաժողով խորհուրդ եմ տալիս վերհիշել Ազնավուրի երգերը»,-ասել է Ժոնաթան Լաքոտը։

Ազնավուրի ներկայության դեպքում հնարավոր է բեմում միասին տեսնենք Ազնավուրին ու ZAZ-ին, որոնք համագործակցել են ու հանդես եկել զուգերգով։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները