Պարոնայք Մակրոնը, Տրուդոն, Թրամփը և այլոք բնավ չեն ցանկանում Հայաստանի համար իրենց հարաբերությունները փչացնել Ալիևի հետ

0 Մեկնաբանություններ
Պարոնայք Մակրոնը, Տրուդոն, Թրամփը և այլոք բնավ չեն ցանկանում Հայաստանի համար իրենց հարաբերությունները փչացնել Ալիևի հետ

Հեղափոխական փաստաթղթեր Համար 2. Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինի մասին

Եկեք լինենք անկեղծ. Հայաստանը չունի ո՛չ ֆինանսական ռեսուրսներ, ո՛չ բավականաչափ հանքաարդյունաբերական ռեսուրսներ և ո՛չ էլ այնպիսի տարանցիկ աշխարհագրական դիրք որով կկարողանար վարել արտաքին ճկուն քաղաքականություն և ստանձներ ոչ միայն անկախ դերակատարություն այլև առաջատարի դերակատարություն նվազագույնը տարածաշրջանային քաղաքականությունում: Եկեք լինենք ազնիվ. Տիգրան Մեծից հետո մենք միայն մտածել ենք թե ինչպես գոյատևենք և չենք ունեցել մեծ երազանքներ և չենք գնացել դրանց հետևից: Եկեք լինենք անկեղծ. Որևէ հեղափոխական առաջնորդ չի կարող վայելել Ռուսաստանի նվազագույն վստահությունը:

Անգամ բողոքի ցույցերի միտքը մահու չափ սարսափելի է Կրեմլի համար: Այնտեղ վախենում են ցանկացած բողոքի ալիքից, և այդ իսկ պատճառով յուրաքանչյուր իրական օպոնենտի նետում կամ բանտ, կամ գնում են, կամ վատագույն դեպքում պատահաբար օպոնենտը թունավորվում, սպանվում կամ մահանում է: Կրեմլը երբեք չի ունենա լիարժեք վստահություն Նիկոլի հանդեպ, այն պարզ պատճառով որովհետև չունի հստակ ազդեցության լծակներ նրա հանդեպ, ինչպես մյուս հետխորհրդային երկների ծերունի դիկտատորների հանդեպ: Այլ խոսքով ասած Նիկոլը չի մտնում պուտինյան խաղի մեջ։ Ի պատիվ Նիկոլի պետք է ասել, որ առաջին անգամ Պուտինի կառավարության տարիների ընթացքում Պուտինը հայտնվել է պատային իրավիճակում. Նիկոլը անընդհատ կրկնում է որ Հայաստանը Ռուսաստանի հետ տենչում է ունենալ բարեկամական-ռազմավարական կապեր, բայց միաժամանակ հիշեցնում է, որ պետք է Ռուսաստանը հաշտվի նոր իրողության հետ և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Սակայն, այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել, եթե չունենանք հստակ դաշնակիցներ աշխարհում:

Պատկերը հետևյալն է.

Նիկոլը խոստանում է Կրեմլին բարեկամություն, ասում է որ ինքը Հայակենտրոն է և Հայամետ, արևմուտքը՝ ի դեմս ԵՄ և ԱՄՆ-ի առանձնապես ոգևորության նշաններ չի ցուցաբերում Հայաստանին աջակցելու հարցում: Բնական է, որ արևմունտքը նման իրավիճակում այդպիսի ոգևորություն չի էլ ցուցաբերի և հիմնականում 2 պատճառով. 1-ին Նիկոլը հստակ չի շրջվել մեջքով դեպի Ռուսաստանը և 2-րդ արևմուտքին դեռևս պետք են ադրբեջանական էներգակիրները: Արևմուտքը սիմվոլիկ աջակցություն է ցուցաբերում Նիկոլին, քանի որ անել հակառակը պարզապես կնշանակի դավաճանել սեփական արժեքներին: Իսկ պարոնայք Մակրոնը, Տրուդոն, Թրամփը և այլոք բնավ չեն ցանկանում Հայաստանի համար իրենց հարաբերությունները փչացնել Ալիևի հետ, և դրանով աջակցել Պուտինի դիրքերի վերականգմանը և հզորացմանը: Չլինել Արևմուտքի հետ դաշնակից նշանակում է մենակ մնալ Կրեմլի առաջ, իսկ Կրեմլի առաջ միայնակ կանգնելը նշանակում է վաղ թե ուշ նախկին ստատուս քվոյի վերադարձ՝ վասալային հարաբերությունների վերադարձ:

Մեզ պետք են դաշնակիցներ և մեզ պետք է որպեսզի ցունգցվանգի մեջ գցենք Արևմուտքին, Ռուսաստանին և թե՛ Ադրբեջանին: Իրանը չի կարող լինել հուսալի դաշնակից, քանի որ Հայաստանը կրկին կլինի մանրադրամ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում (սովորենք մեր սեփական պատմությունից և ամոթ կլինի կրկնել նույն սխալները): Վրաստանի հետ սերտ ինտեգրացիան կարող էր լուծում լինել, սակայն ներկայիս վրացական իշխանությունները պարզապես ի վիճակի չեն գնալ այդ քայլիn մի շարք պատճառներով և առաջին հերթին, որ դարձել են գերին ադրբեջանաթուրքական տնտեսական էքսպանսիայի: Հեռավոր արևելքում ի դեմս Չինաստանի և Հնդկաստանի ևս չենք կարող ունենալ հուսալի գործընկերներ, քանի որ կրկին ռուսական արջի հետ հարաբերություններում առանց վարանելու նրանք Հայաստանը կրկին կզեղչեն: Թվում է թե ելք չկա, բայց վաղուց ապացուցված փաստ է, որ քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չկա և որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Աշխարհում Հայաստանի հանդեպ առաջացած ակնածանքը թույլատրում մեծացնել հայկական հեղափոխության լեգիտիմությունը ողջ աշխարհով մեկ, մենք պետք է օգտագործենք այս պահը: Մեզ պետք չէն ոչ հուսալի դաշնակիցներ, մեզ պետք չէ դառնալ մանրադրամ այլոց հարաբերություններում, մեզ պետք չեն տարածքային կորուստներ, մեզ պետք չեն վասալային հարաբերություններ որևէ մեկի հետ: Եկեք հիշենք թե ինչպես Նապոլեոնից հետո Ֆրանսիան շնորհիվ Թալեյրանի դիվանագիտական հանճարի կարողացավ պահպանել սեփական տարածքները, նույն սեղանի շուրջնստել հաղթող երկների հետ Վիենայի կոնֆերանսի ժամանակ: Թալեյրանը ընդամենը մեկ քայլ արեց որով թույլ չտվեց Ֆրանսիայից տարածքներ վերցնել /սեփական-բնական տարածքները/: Ընդամենը մեկ քայլ․. Ֆրանսիան հանդես եկավ որպես փոքր ազգերի, փոքր պետությունների շահերի պաշտպան: Նույնը պետք է Նիկոլը անի: Մենք պետք է 2 նախաձեռնություն իրականացնենք, որոնցից երկուսի դեպքում էլ հանդես գանք առաջնորդի դիրքերից: Այդ երկու նախաձեռնություններից առաջինը պետք է լինի փոքր ժողովուրդների և ցեղասպանության ենթարկված կամ ենթարկվող պետությունների պաշտպանի դերը ստանձնումը:: Այս կոնտեքստում, որքան էլ ֆանտաստիկ թվա ասածս, բայց պետք է մենք ստեղծենք Հայաստանի Միջազգային Օգնության Գործակալություն և շատ փոքր խաղաղասիրական ծրագրեր սկսենք իրականացնել աշխարհում: Նվազագույնը մենք կարող ենք կորդինատորի ֆունկցիա վերցնել մեզ վրա այս գործակալության միջոցով:

Սակայն այժմ էական է, որպեսզի Նիկոլը հրապարակայնորեն հայտարարի, որ Հայաստանի բյուջեի 1 տոկոսը յուրաքանչյուր տարի ուղղված է լինելու այս գործակալության գործունեության ապահովմանը աշխարհում: Ապագայում, տնտեսության վերակառուցման ժամանակ այդ գումարն արժե և պետք է բարձրացնել: Երկրորդը, Հայաստանը պետք է սկսի պայմանականորեն ասված «Հոյակապ ժողովուրդների ակումբի» հիմնադրումը: Իհարկե ակումբի անունը պայմանական է և այն պետությունները որոնց պետք է մտցնել այդ ժողովուրդների մեջ որպես համահիմնադիրներ դրանք են Ուրուգվայը, Լյուքսեմբուրգը, Բուտանը և սկանդինավյան ազգերը: Գաղափարը որի շուրջ պետք է խարսխվի այս ակումբը պետք է լինի «Հաշմանդամների իրավունքները»:

Հայաստանը պետք է իր վրա վերցնի այս խմբի անձանց իրավունքների պաշտպանությունը և լոբինգը աշխարհով մեկ և պետք է հրապարակի «0 անհարմարություն հաշմանդամների համար» քաղաքականություն Հայաստանում: Եվ այդ քաղաքականությունը իրագործի երկրի ներսում և միաժամանակ վերոնշյալ ազգերի հետ ստեղծի ակումբ որը նվիրված կլինի հենց հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը աշխարհով մեկ: Այդ երկու դեպքում, մենք կկապենք ձեռքերը Կրեմլի, Բաքվի, Անկարայի և կստիպենք որպեսզի արևմուտքը իր ձեռքերը շարժի ի օգնություն Հայաստանի:

Մենք պետք է ստիպենք որ մեզ հետ հաշվի նստեն բոլորը և եթե չունենք ռազմական և ֆինանսական ռեսուրսներ, պետք է մտածենք դրա ալտերնատիվների մասին: Մենք այն պատմական փուլում ենք երբ միջազգային առաջնորդության չհավակնելը կարող է կործանարար լինել մեզ համար: Միայն Վրաստանին քիչ թե շատ հաջողվեց երկարաժամկետ օգուտ քաղել իր հեղափոխությունից և դա լոկ այն պատճռով որ կարողացավ թեթևակի առաջնորդություն վերցնել համաշխարհային մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարում:

Միքայել Նիկողոսյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները