Լիլիթ Հովհաննիսյանը հայկական էստրադայի Գալուստ Սահակյանն է

2 Մեկնաբանություններ
Լիլիթ Հովհաննիսյանը հայկական էստրադայի Գալուստ Սահակյանն է

Լիլիթ Հովհաննիսյանը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կիզակետում։ Երկարատև դադարից հետո միշտ տարատեսակ քննարկումների առանցքում գտնվող երգչուհին հանդես է եկել նոր տեսահոլովակով։ Ինչպես միշտ, տպավորությունները հանրության շրջանում հակասական և ոչ միանշանակ էին։ “Bulgarian” կոչվող երգի տեսահոլովակը երգչուհին հետևյալ կերպ է մեկնաբանում․

«Տեսահոլովակներիս աշխարհագրությունը հետզհետե ընդլայնվում է: Այս անգամ կանգառը Բուլղարիայում էր: Այն իսկապես հիասքանչ է»։

Նախկինում երգչուհին իր երգացանկում անդրադարձել է տարբեր ազգերին, պետություններին, նույնիսկ տեղամասերին՝ բալկանյանից մինչև հնդկական։ Տեսահոլովակում Լիլիթ Հովհաննիսյանը ներկայանում է ջրահարսի կերպարով․ «Ես միայնակ ջրահարսի պես Կորցրել եմ ափը քո ու սիրտս, Քո կարոտի ծովում լողում եմ, Քո կարոտից անվերջ դողում եմ»։

Տեսահոլովակը ֆեյսբուքյան տիրույթում հիմնականում քննարկվում է հումորային կոնտեքստում։

Պրոդյուսեր, Արա Ղազարյանն, օրինակ, գրում է․

«Լիլիթ Հովհաննիսյանը հայկական էստրադայի Գալուստ Սահակյանն ա… Երկուսի մոտ էլ մառազմը գնալով խորանում ա…

ՀԳ - Կլիպի 18+ սեքս շոփից առած ռուսալկային տարեք են մուլծիկի մեջի Վաձինոյին հետ բերեք»…

Կարդացեք նաԵՎ

2 Մեկնաբանություններ

  1. eduard

    Galusti@ ancjal dari hajtnagorsutjunn er ( astvas hogin lusavori ) , vorin chi karog nmanakel nujnisk TUTANHAMON@ , ( aphsos vor anhetevanq mnac ) , isk mjusi masin inch kuzeq aseq ....? Kareli e hamazajnvel !

  2. eduard

    Galusti@ ancjal dari hajtnagorsutjunn er ( astvas hogin lusavori ) , vorin chi karog nmanakel nujnisk TUTANHAMON@ , ( aphsos vor anhetevanq mnac ) , isk mjusi masin inch kuzeq aseq ....? Kareli e hamazajnvel !

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները