Ինչն էր միավորում Հովիկ Աբրահամյանին, Կուտոյանին ու Շմայսին, իսկ անգլիացիները զրկված են դրանից

0 Մեկնաբանություններ
Ինչն էր միավորում Հովիկ Աբրահամյանին, Կուտոյանին ու Շմայսին, իսկ անգլիացիները զրկված են դրանից

Հայաստանում որոշ պաշտոնյաների, յուրայինների ծառայություն մատուցելու համար տարբեր տարիներին տարբեր արտոնություններ են տրվել։

Հայկական արտոնությունների էվոլյուցիան սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանից, երբ առաջին արտոնյալները կռվող տղերքի շորշոփի տակ ավար էին թալանում ու ներվում։ Այդ տարիներին ամենաակտուալ «քարտ բլանշ»-ը զինվորական համազգեստն էր, ընդ որում կապ չուներ այդ համազգեստը խորհրդային միութունից էր մնացել, թե հումանիտար օգնություն ստացած Ռեմբոյի շոր էր։ Մարդիկ մտնում էին շուկաներ, առանց փողի վերցնում իրենց դուր եկածն ու հեռանում։ Իհարկե թույլտվություն ամենաստորին ձևն էր սա։ Հայաստանում և Արցախում այդ տարիներին մեծ արագությամբ սլանում էին առանց համարների մեքենաներ, մարդկանց «դեմը խաղ չկար», ծովն էլ ծնկներից մի թիզ ներքև էր։

Մանր թույլտվություններին հաջորդեցին ռեստորանների, պետական ունեցվածքի նվիրատվությունը յուրայիններին, ինչը նրանց դարձրեց դրության տեր, իսկ վաուչերը հացի համար վաճառողները շատ ուշ գլխի ընկան, որ սեփականություն վաճառեցին։ Դրան հաջորդող մյուս բոլոր տարիներին ավելի ցիվիլ պարգևներ սկսեցին հանձնվել, օրինակ՝ Մատենադարանի գանձերից, կամ թանկարժեք և պետության համար անփոխարինելի կտավներ։ Դրան հաջորդեց մեդալների հանձնման էպոխան, ինչը մուտք գործեց մոտավորապես այն ժամանակ, երբ մայրաքաղաքում երթևեկությունը սկսեց կանոնակարգվել, հայտնվեցին առաջին լուսացույցները, որոնք զարմանալիորեն չջարդվեցին ու չփշրվեցին մարդկան կողմից։ Մեդալներին զուգահեռ առաջացավ անձնական զենքով պարգևատրելու վիճելի ճաշակի դրսևորումը։ Ինչը հանգեցրեց պարգևատրված զենքերով բազում հանցագործություններիի։ Անվանական զենքից հետո դիվանագիտական անձնագրերով այնպիսի մարդկանց օժտելու ժամանակաշրջան սկսվեց, որն արժեզրկեց այդ անձնագրի անհասանելիությունը։

Հասկանալի պատճառներով ժամանակին դրան ուշադրություն չի դարձվել մեր ժողովրդի կողմից , ով այդ ընթացքում հարմարվում էր փողոցը ամեն պատահած տեղի փոխարեն գծված զեբրով անցնելու նոր բարքերին։ Թե ում, ինչի համար են տրվել այդ անձնագրերը, այսօր դեռ հայտնի չեն։ Սոցցանցերում պտտվում է անձնագրերից զրկվածների ցանկը, ինչը մեղմ ասած մտահոգիչ է։ Թե որ դիվանագիտական առաքելության կամ կարևորության համար է օրինակ Առաքել Մովսիսյանը ( Շմայս) ստացել այդ անձնագիրը, դժվար է ասել։ Զրկվածների ցանկում են տարբեր մարդկանց անուններ, ովքեր ոչ միայն դրա կարիքը չունեին ի պաշտոնե, այլև վտանգավոր էր նման մարդկանց այդպիսի «նարուշիլովկայով» օժտելը։

Մեզ հետ զրույցում հարցին, թե ինչ են անում այդ անձնագիր ունեցողները, ի՞նչ է նրանց թույլատրվում, ինչո՞վ է այն տարբերվում սովորական անձնագրից, ժամանակին նման անձնագիր ունեցողներից մեկը ասաց

«Օրինակ, օդանավակայանում գոտիդ չես հանում, կոշիկներդ չես հանում, հերթ չես կանգնում, ուղեբեռդ չեն ստուգում։ Նաև մեքենայով այլ երկիր գնալու դեպքում մեքենայի ուղեբեռը նունպես չի ստուգվում»։

Ինչպե՞ս կարելի է չարաշահել այդ անձնագիրը հարցին մեր զրուցակիցը պատասխանեց․

«Հայերի համար դա հավասար է դիվանագիտական համարներ ունեցող մեքենա վարելուն, շատ հաճախ սա «Ուդո»-յի դեր է խաղացել նաև շատերի վարորդների համար, ովքեր խնդիրներ են ունեցել օրինակ պետավտոտեսուչների հետ և աբսուրդն այն է, որ դա արել են ոչ թե արտերկրում, այլ սեփական երկրում»։

Նրա պնդմամբ դիվանագիտական անձնագիր ունեցողնեը հաճախ են այն թողել իրենց վարորդների կամ թիկնապահների մոտ, ովքեր դրանից արտոնված բազում խախտումներ են արել, այլ կերպ՝ անձնագիրը վերածել են կանաչ լույսի։ Նման անձնագրեր ունեցողներից շատերը այն շփոթել են դիվանագիտական իմունիտետի հետ և աբսուրդն այն է, որ այդ շփոթմունքը հալած յուղի տեղ է անցել։ Ինչ վերաբերում է բուն անձնագրին, ապա շատ երկրներ մուտք գործելն այդ անձնագրերի տերերի համար առանց վիզայի է ։ Երկրներ էլ կան, որտեղ օրինակ սովորական տուրիստների համար գործում է առանց վիզայի ռեժիմ, իսկ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար՝ ոչ։

Թեման սկսեց քննարկվել, երբ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին զրկեցին դիվանագիտական անձնագրից։

Հետաքրքիր է սակայն, որ Միացայալ Թագավորությունում ընդհանրապես դիվանագիտական անձնագիր հասկացությունը գոյություն չունի։ Անգլիան այդ հարցը հետևյալ կերպ է լուծել՝ դրսում աշխատող դիվանագետների սովորական անձնագրում պարզապես մեկ տող է ավելանում, որտեղ նշվում է․ « Թագուհու դիվանագիտական ծառայության աշխատակից»։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները