«Հրապարակ». Հայկ Մարությանի երդման արարողությունը կլինի հոկտեմբերի 13-ին. ՔՊ-ն կշարունակի՞ ավանդույթը

0 Մեկնաբանություններ
«Հրապարակ». Հայկ Մարությանի երդման արարողությունը կլինի հոկտեմբերի 13-ին. ՔՊ-ն կշարունակի՞ ավանդույթը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա, առանց քվեարկության, կդառնա քաղաքապետ։

Ավագանու ամենաավագ անդամը` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երեւանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, եւ կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին։ «ՔՊ»-ն կշարունակի՞ այս ավանդույթները՝ հայտնի չէ․ «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասաց, որ տեխնիկական հարցերով զբաղվելու է քաղաքապետարանի աշխատակազմը։

Ի դեպ, ավագանու անդամներից ամենաավագը, կարծես, «Իմ քայլ»-ից Լիլիթ Պիպոյանն է։ Այսինքն՝ ավագանին բավականին երիտասարդացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները