Որքա՞ն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալի ունեցվածը. «Փաստ»

0 Մեկնաբանություններ
Որքա՞ն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալի ունեցվածը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լևոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լևոն Մելիքյանը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի դրամական միջոցները կազմել են շուրջ 2 269 773 ՀՀ դրամ և 598 ԱՄՆ դոլար: 

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 828 640 ՀՀ դրամ:

Ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ Լևոն Մելիքյանը ճարտարապետության մագիստրոս է, մասնագիտական և ՏՏ ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները