Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ

0 Մեկնաբանություններ
Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

http://www.TheCaliforniaCourier.com

Չնայած Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումներին՝ Ստամբուլի որոշ հայեր գովաբանում են թուրքական վարչակարգը և հատկապես նրա ֆաշիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Էրդողանի կողմնակից այս փոքրաթիվ հայերը, որոնք օգտվում են հատուկ արտոնություններից և մուտք ունեն բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մոտ, իրենց ներկայացնում են որպես տեղի հայկական համայնքի շահերի պաշտպաններ: Սակայն իրականում նրանք ունեն շահադիտական դրդապատճառներ: Նրանք անձնական բիզնես շահեր ունեն կոռումպացված թուրք ղեկավարների հետ կամ ձգտում են պահպանել իրենց ոչ արժանի դիրքերը հայկական համայնքային հաստատություններում: Նման անհատներից մեկը Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի վարչության նախագահ Պետրոս Շիրինօղլուն է:

Վերջերս, «ԱՄՆ ֆորում» թուրք-ամերիկյան թերթի լրագրող Փինար Իշիկ Արդորին տված հարցազրույցում, Շիրինօղլուն մի շարք կեղծ հայտարարություններ արեց Թուրքիայի հայ համայնքի մասին և խեղաթյուրեց Հայոց ցեղասպանության փաստերը:

Ըստ Ստամբուլի «Նոր Մարմարա» թերթի՝ Շիրինօղլուի խոսքերը «ցնցիչ էին»: Շիրինօղլուն «ԱՄՆ ֆորում» թերթին ասել է, որ հայերը երբեք այնպիսի բարեկեցիկ կյանքով չեն ապրել, ինչպես Էրդողանի իշխանության օրոք... Նա նաև սխալ հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մասին, նշելով, որ «1915 թ. դեպքերը կազմակերպվել էին արտաքին ուժերի կողմից՝ Օսմանյան կայսրության կործանման և տապալման նպատակով»:

Բացի դրանից, Շիրինօղլուն ասել է «ԱՄՆ ֆորում»-ին. «Էրդողանից առաջ, մենք նույնիսկ չենք կարողացել ներկել կամ վերանորոգել մեր եկեղեցիները: Մենք դա կարողացանք անել, երբ պետությունը ձևացրեց, թե չի նկատում նման գործողությունները»: Շիրինօղլուն բազմիցս պնդել է, որ նա բարի գործեր է արել Թուրքիայի հայ համայնքի համար: Մի քանի տարի առաջ նա ասել է, որ ինքը հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, որն անմիջապես ստացել է: Նա հարցրել է Էրդողանին թույլատրել խաչ տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին: Ըստ տեղեկությունների, նա ասել է Էրդողանին. «Ինչպես դուք չեք կարող մզկիթ ունենալ առանց մինարեթի, այնպես էլ հնարավոր չէ եկեղեցի ունենալ առանց խաչի»: Շիրինօղլուն պնդել է, թե «Էրդողանը մեկ գիշերվա ընթացքում խաչը տեղադրել տվեց Աղթամարի եկեղեցու վրա»: Եթե Շիրինօղլուն այդքան ազդեցիկ էր, ապա ինչու չէր խնդրել վերականգնել Աղթամարի կարգավիճակը որպես հայկական եկեղեցի, «թանգարանի» փոխարեն, թույլ տալով կրոնական արարողություններ իրականացնել միայն տարին մեկ անգամ... Շիրինօղլուն նաև անտեսել է այն փաստը, որ հայերը և այլոք ամբողջ աշխարհում, ներառյալ Պոլսո Հայոց պատրիարքը, պահանջել էին խաչի տեղադրումը եկեղեցու գմբեթին: Այնպես որ, միայն Շիրինօղլուն չէր դիմել նման խնդրանքով:

Շիրինօղլուն ժխտել է արևմտյան տարբեր զեկույցներ, որոնք նշում են, թե հայերի կրոնական իրավունքները սահմանափակված են Թուրքիայում՝դրանք անվանելով «կեղծ սցենարներ»: 67-ամյա Շիրինօղլուն ասել է թուրքական թերթին. «Իմ մանկության տարիներից ի վեր հայերը որևէ խնդիր չեն ունեցել»:

Մանրամասները՝ noravank.am 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները