Անխնա տարածել․ հեշթեգից 5 պակաս

0 Մեկնաբանություններ
Անխնա տարածել․ հեշթեգից 5 պակաս

Մի քանի տարի է արդեն ինչ ֆեյսբուքյան հասարակությունը սկսել է տարբեր բնույթի ու բովանդակության հրապարակումներ անել՝ «անխնա տարածել» մակագրությամբ։

Այսպիսի առաջին հրապարակումները հայ օգտատերերի մոտ հայտնվեցին դեռ 2015 թվականից։ Թե լատինատառ, թե հայատառ մակագրությամբ հրապարակումների տակ տարբեր տեսակի հումորային հոլովակներ էին, ինչ-որ տեղեկատվություն, որը օգտատիրոջ կարծիքով՝ հույժ կարևոր է և մասսայական պետք է դառնա, և ուղղակի խանռնիճաղանճ բովանդակության հրապարակումներ։

 


Բայց «անխնա տարածելը» ունի իր տրամաբանական ու հասարակ նպատակը։ Գոյություն ունի սոցիալական կայքերի հոգեբանություն հասկացողությունը, ըստ որի՝ մարդկանց ինքնագնահատականը բարձրանում է, երբ իրենց ֆեյսբուքյան կամ այլ սոցիալական ցանցի էջը նայում են, հավանում են, տարածում են։ Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս ներկայանալ այնպես, ինչպես մենք ենք ուզում, ոչ թե այնպես, ինչպիսին մենք կանք, իսկ այսպես կոչված «repost»-երը օգնում են մեզ ինքնահաստատվել, և «անխնա տարածել» անվամբ գրառումները, մանավանդ հայտնի մարդկանց կողմից արված, շատ «repost»-ներ են ունենում։ Իսկ այսպես կոչված «վերատարածողները»  այդ գրառումների միջոցով ինքնագովազդ են անում։ Ամեն ինչ տանում է հայտնիության։

Հայաստանյան օգտատերերը այս ինքնագովազդի տարբերակը սկսեցին այլ իմաստով օգտագործել։ Որոշ  ֆեյքային կայքեր, որոնք աշխատում էին միայն «click» հավաքելու համար, սկսեցին այս մակագրությամբ հրապարակումներ անել։ Այդ հրապարակումների թեման հիմնականում հայտնիների որևէ սկանդալային լուսանկար էր, կամ չճշտված ու կեղծ տեղեկություն։

Այսպիսի «անխնա տարածել»-ուն ի պատասխան հայտնի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները սկսեցին հավաստի տեղակատվություններ տարածել՝ նույն մակագրությամբ, բայց, ի տարբերություն ֆեյքային ու սկանդալային հոդվածների, այս հրապարակումները լուրջ ինֆորմացիա են պարունակում ։ Քիչ-քիչ «անխնա տարածելը» դառնում է հեշթեգ։

Ինչպես ցանկացած գրառում ունենում են իրենց մոլի հետևողները, այնպես էլ «անխնա տարածելը» ձեռք բերեց անտիերկրպագուներ, ովքեր սկսեցին փնովել ու «հակա-անխնա-տարածել» հրապարակումներ անել։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները