Ինչի՞ է ձգտում Քոչարյանը

0 Մեկնաբանություններ
Ինչի՞ է ձգտում Քոչարյանը

Մի քանի որ է՝ լրատվամիջոցների թոփ թեման երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատարան ներկայացրած հայցերն են։

Մարտի 1-ի գործով անցնող Քոչարյանը որոշել է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը լրատվամիջոցներից, պաշտոնյաներից, քաղաքագետներից, մի խոսքով՝ բոլոր նրանցից, ովքեր կհամարձակվեն թթու խոսք ասել իր հասցեին։ Իհարկե, թթու խոսք էլ կա, թթու խոսք էլ, թթու խոսք կա, որ ինքնին անմեղության կանխավարկած է խախտում, անթույլատրելի է, սակայն հարցն այն է՝ արժե այս ամենի դեմ պայքարել դատարանով, ինչի՞ է ձգտում Քոչարյանը այս գործելաոճով։

Ուզենք, թե չուզենք, Քոչարյանը ինքնին հանրության մի ստվար հատվածի մոտ լավագույն հուշերը չի արթնացնում, շատերը միայն նրա անուն լսելով սարսռում են՝ հիշելով ղեկավարման տարիները։ Այժմ Հայաստանում իրավիճակ է փոխվել, Փաշինյանի իշխանության շնորհիվ հանրությունը հասկացավ, որ իսկապես որեւէ մեկը իմունիտետ չունի, անգամ անպարտելի Քոչարյանը կարող է հայտնվել ճաղերի ետեւում։ Երկրորդ նախագահին ոչինչ չի մնում անել, քան պաշտպանվել, սակայն հայտնի ճշմարտությունը՝ պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակում գործելն է, այստեղ վատ ուղեկից է։ Հայաստանում տեղի ունեցած սիրո, համերաշխության հեղափոխությունը, ժողովրդավարությունը քննադատող Քոչարյանը սխալվել է իրեն քննադատողների վրա դատարանից «մարդ» բերելով։

Այսպես ոչ սեր կքարոզի, ոչ համերաշխություն, ոչ ժողովրդավարություն, այդպես միայն մոռացողներին կհիշեցնի իր ղեկավարման տարիները, քննադատողների հետ դաժան հաշվերահարդարներ տեսնելու գործելակերպը, եւ անգամ այն մարդիկ, ովքեր դեմ են իշխանություններին եւ անթույլատրելի են համարում երկրորդ նախագահի մեղադրյալի կարգավիճակում լինելու, նրան զոհի կարգավիճակում են տեսնում, այլեւս այդպես չեն մտածի, այդպիսով Քոչարյանը կզրկվի նաեւ իր վերջին պաշտպաններից։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները