9 միլիոն ռուբլի՝ Վիկտոր Ցոյի անձնագրի դիմաց

0 Մեկնաբանություններ
 9 միլիոն ռուբլի՝ Վիկտոր Ցոյի անձնագրի դիմաց

Մոսկվայի «Լիտֆոնդ» աճուրդի տանը 9 միլիոն ռուբլով վաճառվել է հռչակավոր երաժիշտ Վիկտոր Ցոյի անձնագիրը, որը երաժիշտը ստացել է 16 տարեկանում՝ ութ ամիս ուշացումով, և որում կան Մարիաննա Ռոդովանսկայայի հետ ամուսնության գրանման մասին տվյալները, հաղորդում է ТАСС-ը:
Ի սկզբանե լոտի արժեքը գնահատվում էր 2.5 միլիոն ռուբլի, սակայն հետագայում դրա գինը զգալի բարձրացել է, ինչի արդյունքում այն վաճառվել է 9 միլիոն ռուբլով:
Անձնագրից բացի աճուրդում ներկայացվել են նաև լեգենդար երաժշտի ստորագրությունն ու երգերի ձեռագրերը (3.6 միլիոն ռուբլի), հայտնի ռոք-երաժիշտների հեռախոսահամարներով նոթատետրը (3 միլիոն ռուբլի) և Ցոյի սևագրերը (550 հազար ռուբլի):

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները