#Գործկա հեշթեգով գործ գտնողները շատ են

0 Մեկնաբանություններ
#Գործկա հեշթեգով գործ գտնողները շատ են

Ֆեյսբուքյան տիրույթում ամենահայտնի հեշթեգներից մեկը #Գործկա-ն է։ Այս հեշթեգով շատ ֆեյսբուքյան օգտատերեր կարողացել են իրենց համար աշխատանք գտնել։

Արտաշեսի ընկերներից մեկը տեսնելով, որ փնտրվում է վաճառքի մենեջեր, ֆեյսբուքում նշել էր նրան գրառման մեկնաբանություններում․ «Ընկերներս գիտեին, որ տվյալ ժամանակահատվածում աշխատանք չունեի և ինձ համար հարմար աշխատանք գտնելիս նշում էին գրառման տակ»։ Պատմում է, որ դա միակ դեպքը չի եղել, որ կարողացել է աշխատանք գտնել հենց #Գործկա հեշթեգով․ «Ոչ միայն աշխատանք, այլ նաև աշխատող եմ գտել #Գործկա հեշթեգի միջոցով իմ խանութի համար։ Իրականում աշխատանք փնտրողների և առաջարկողների համար ֆեjսբուք սոցիալակաան ցանցը շատ լավ հարթակ է։ Թերացումներից մեկը ինձ թվում է այն է, որ երբեմն շատ սահմանափակ ինֆորմացիա են տրամադրում գործատուները և չես կարողանում հասկանալ դու համապատասխանու՞մ ես այդ աշխատանքին, թե՝ ոչ»։ 

 

 #Գործկա հեշթեգին հետևելով կարող ենք նկատել, որ ամենաշատը փնտրում են վաճառողներ, մատուցողուհիներ, SMM մասնագետներ, ադմինիստրատիվ աշխատողներ, ցանցային մարքեթինգի ոլորտի աշխատակիցներ․․․

Հակասական տրամադրություններ ևս կան այս հեշթեգում։ Շատերը բողոքում են, որ աշխատանքը իհարկե կա, բայց կամ աշխատավարձն է շատ ցածր, կամ գործատուն լավ պայմաններ չի առաջարկում։

Ֆեյսբուքի Հայաստանյան տիրույթում դեռ 2013թ․- ից սկսած գործ կա արտահայտությունը օգտագործվում էր, բայց որպես հեշթեգ սկսեց գործածվել 2016թ,-ից 

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները