Ո՞վ է «Կառլը» (տեսանյութ)

0 Մեկնաբանություններ
Ո՞վ է «Կառլը» (տեսանյութ)

Կառլը համացանային մեմ է, որը հաճախ օգտագործում են ինչ-որ իրադարձություն ընդգծելու կամ ավելի ճոխացնելու համար։ Հիմնականում հրապարակումների վերջում ավելացված «Կառլ» բառը ավելի ծանրակշիռ է դարձնում խոսքը այնպես, որ որևէ սմայլիկի կարիք չի լինում։

Որտեղի՞ց է սկիզբ առել «Կառլը»

Մեմը եկել է ամերիկյան «Walking dead» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայի մի դրվագից, որը եթերում էր 2012 թվականին։ Իրական դրվագում հերոսներից մեկը՝ Ռիկ Գրայմսը, իր որդի Կառլի հետ  խոսում է իր կնոջ մասին, ով ծննդաբերում էր։ Ինչպես հաճախ լինում է այդպիսի դրվագներում, Կառլը լսում է , և Ռիկ Գրայմսը հասկանում է, որ իր կինը մահացել է ծննդաբերության ընթացքում, ու սկսում է  լաց լինել,  նույնիսկ հուզմունքից ընկնում է գետնին։

Այս դրվագի փոխակերպումներում նա, իհարկե, այլ պտճառներով է հուզվում։ Այս թեմայի շուրջ առաջին կատակը դուրս եկավ հենց սերիայի հաջորդ օրը․ առաջին փոխակերպման մեջ նա իմանում է, որ իր որդին համասեռամոլ է։  Գլխավոր հերոսի արտասվելու դրվագը համացանցում հայտնվեց «Rick finds out Carl is gay (The Walking Dead)» անվամբ, որը թարգմանաբար նշանակում է․ «Ռիկը իմացավ, որ Կառլը գեյ է»։ Առաջին հայացքից սովորական տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ հավաքեց համացանցում։

Այս դեպքից հետո որոշ ժամանակ մեմի մասին մոռացան, բայց հետո՝ 2013 թվականին, BuzzFeed հարթակը կտրած կադրերը սկսեց օգտագործել կոմիքսներում, և հրատարակեց «Ռիկ Գրայմսի լավագույն հումորները» մինի կոմիքսների շարքը։ Հենց այս ժամանակ հայտնվեց մեմի կաղապարը, որտեղ տղան լուռ կանգնած է, իսկ հայրը ինչ-որ բան է պատմում, հետո ամենանշանակալից հատվածը կրկնում է՝ ավելացնելով վերջում «Կառլ»։

2015 թվականից մեմը հայտնվեց նաև հայաստանյան օգտատերերի հրապարակումներում, իսկ ավելի մեծ ժողովրդականություն սկսեց վայելել, երբ «ArmComedy» շոուի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը իրենց թղթակից Կառլին դիմում էին տարբեր հարցադրումներով։


 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները