Ժամանակակից թուրքերենի ստուգաբանական բառարանի հեղինակը հայ է

0 Մեկնաբանություններ
Ժամանակակից թուրքերենի ստուգաբանական բառարանի հեղինակը հայ է

Թուրքիայում լույս է տեսել պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի հեղինակած թուրքերենի բառարանի՝ վերանայված ու թարմացված նոր հրատարակությունը։

 

Սևան Նշանյանը ծնվել է  1956 թ. Ստամբուլում: Հայտնի ճարտարապետ Վաղարշ Նշանյանի որդին է։Ավարտել է Յեյլի, այնուհետ՝ Կոլումբիայի համալսարանը: 1985 թ. Նշանյանը վերադարձել է Թուրքիա՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար։Հետագայում հանդես է եկել որպես գրող և ուղեցույցների խմբագիր։Լրագրող Թոմաս Գոլցի հետ նա հրատարակել է մի շարք ուղեցույցներ Թուրքիայի շրջանների մասին։

2004 թ. պարգևատրվել է Թուրքիայի մարդու իրավունքներ իասոցիացիայի մրցանակով։

Նշանյանը գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերենYanlışCumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։Այն գրվել էր 1994 թ.,սակայն մինչր  2008 թվականը շրջանառվում էր լուսապատճենը: 2008 թ. հնարավոր եղավ տպագրել այն:

2010 թ. Նշանյանը հրատարակել է «Ինդեքս Անատոլիկուսը» (Index Anatolicus)՝Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանունների մեկնաբանմամբ, որոնք փոխվել են այդ երկրի թրքացման քաղաքականության պատճառով։Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ՝ հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբականծագմամբ:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները