Դուբայում զբոսաշրջիկը ձերբակալվել է ոստիկանի ոտքը տրորելու համար

0 Մեկնաբանություններ
Դուբայում զբոսաշրջիկը ձերբակալվել է ոստիկանի ոտքը տրորելու համար

Մեծ Բրիտանիայի քաղաքացին Դուբայի միջազգային օդանավակայանում ոստիկանի նկատմամբ ագրեսիվ վարք դրսևորելու պատճառով կանգնել է դատարանի առաջ:
Ինչպես նշում է khaleejtimes.com-ը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին, և այդ ժամանակվանից ի վեր նա գտնվում է անազատության մեջ:

Երեսունյոթամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն ագրեսիվ է պահել օդանավի անձնակազմի նկատմամբ, հրաժարվել է սպասել տոմսի ստուգմանը:
Երբ իրավիճակին խառնվել է ոստիկանը, բրիտանացին տրորել է նրա ոտքը, հետո հրել նրան, բացի այդ` սպառնացել է ու վիրավորել:

Բրիտանացու գործով վճիռը կայացվելու է հոկտեմբերի 11-ին:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները