Instagram-ի հիմնադիրները հեռացել են ընկերությունից

0 Մեկնաբանություններ
Instagram-ի հիմնադիրները հեռացել են ընկերությունից

Instagram-ի հիմնադիրներ Քևին Սիսթրոմն ու Մայք Քրիգերը հայտարարել են, որ հեռանում են ընկերությունից:

«Ես և Մայքը շնորհակալ ենք վերջին 8 տարվա համար Instagram-ում և 6 տարվա համար՝ Facebook-ում: Մեր թիմը 13 հոգուց հասել է 1000-ի, գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում, ստեղծում է պրոդուկտ, որը կիրառում և նախընտրում է ավելի քան 1 մլրդ մարդ: Այժմ մենք պատրաստ ենք նոր էջի»,-ասվում է ընկերության ղեկավարի հայտարարության մեջ, գրում է Meduza-ն:

Հեռանալու պատճառները Instagram-ի հիմնադիրները չեն հրապարակել: Նրանք ուղղակի նշել են, որ մտադիր են դադար վերցնել հանգստի համար՝ նոր նախագծեր սկսելուց առաջ:

Ըստ Bloomberg-ի, Սիսթրոմն ու Քրիգերը լքել են ընկերությունը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ տարաձայնությունների պատճառով:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները