Հայաստանում արդեն ոչ ժամանակավոր պաշտոնյա կա

0 Մեկնաբանություններ
Հայաստանում արդեն ոչ ժամանակավոր պաշտոնյա կա

Երևանի ավագանու ընտրություններից հետո ընտրված քաղաքապետին շնորհավորելը մրցակիցների կողմից Հայաստանում նոր քաղաքական մշակույթ է։ Դրա մասին կարելի է երկար գրել, քննարկել, տարբեր փորձագետների կարծիք հարցնել, ինչը կասկած չկա, որ կարվի առաջիկա ամիսների ընթացքում…

Այս ընտրությունը կարևոր հենարան է իհարկե Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու, ուժերը գնահատելու համար։ Սակայն ամենակարևոր փաստը թերևս այն է, որ արդեն Հայաստանում կա մի ընտրված պաշտոնյա, ով ժամանակավոր չէ։ Մինչ օրս կառավարության անդամներն ու պատգամավորները գիտակցում են իրենց ժամանակավոր լինելը և գուցե դրանով է պայմանավորված սեփական աշխատանքի հանդեպ անցողիկ վերաբերմունքն, ինչը չի կարող շրջանցել մեր ամենատես ժողովրդի աչքը։

Այսօր քննարկվում է ընտրությունների ցածր մասնակցությունը, ինչին հակադարձում են թվերը, ըստ որոնց նախորդ ընտրությունների համեմատ բավական մեծ մասնակցություն է գրանցվել, քննարկվում է իրենց ուժերը սխալ գնահատած քաղաքական մրցակիցների պոպուլիզմը, ինչը մեկ-երկու օրից այլևս ակտուալ չի լինելու։ Ամեն դեպքում այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ մեր հասարակության մի որոշ հատվածը պարզապես չի գնում ընտրությունների, եթե չկա որևէ շահագրգռող գործոն, օրինակ 10 հազար դրամ։

Հետընտրական Երևանի քաղաքապետը բոլորի քաղաքապետն է, այնպես որ այսօրվանից պետք է մտածել մետրոյի նոր կայարան ունենալու և նաև այդ հարցում մարդկանց կարծիքը հարցնելու մասին։

Ինչպես և խոստացել էր ․․․․

Այս պահին Հայաստանում կա ժողովրդավարություն, կան նորմալ ընտրություններ անցկացնելու հիմքեր, մնում է ունենալ ուժեղ ընդդիմություն և համարժեք քաղաքական, չտեսագրված բանավեճեր։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները