Խոսակցական ու գրավոր լեզվում հաճախ հանդիպող սխալներ

0 Մեկնաբանություններ
Խոսակցական ու գրավոր լեզվում հաճախ հանդիպող սխալներ

Լեզվի կոմիտեի հետ համատեղ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության պետական լեզվին՝ հայերենին, վերաբերող կարևոր նյութեր՝ անդրադառնալով կոմիտեի կանխարգելիչ, քարոզչական-հորդորական քաղաքականությանը։ Դրա նպատակն է վերահսկել ու թույլ չտալ, որ ժարգոնային հայերենը՝ որպես առօրյա-խոսակցական լեզու, ներթափանցի պաշտոնական խոսք, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղեր՝ գրականություն, թատրոն ու կինո։

Խոսակցական ու գրավոր լեզվում հաճախ հանդիպող սխալներ

Անձ-անձինք
«Անձ» բառի հոգնակին է՝ «անձեր», «անձինք», սակայն շատ հաճախ հարցնում են՝ «անձի՞ք», թե՞ «անձինք»: Ճիշտ տարբերակն է ԱՆՁԻՆՔ-ը: Սա գրաբարյան «անձն» գոյականի հոգնակին է՝ «անձն-անձինք»: Գրաբարյան այդ Ն-ն պահպանվում է «անձ» բառից կազմված այլ բառերում՝ անձնական, անձնավորված, միջանձնային և այլն: 
 
Վերաբերել ու  վերաբերվել
ՎԵՐԱԲԵՐԵԼ բայը գործածում ենք «մասին» իմաստով: Օրինակ՝ «Հարցը վերաբերում է նրան, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք», այսինքն՝ հարցը նրա մասին է, կապ ունի նրա հետ, թե ո՛ր ուղղությամբ մենք պետք է շարժվենք:
Իսկ երբ ուզում ենք արտահայտել մեր վերաբերմունքը այս կամ այն երևույթի, մարդու նկատմամբ, գործածում ենք ՎԵՐԱԲԵՐՎԵԼ-ը. «Ես քեզ լավ եմ վերաբերվում», այսինքն՝ լավ վերաբերունք ունեմ քո նկատմամբ:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները