Կհրապարակեն Քոչարյանի ունեցվածքի ցանկը. նոր քրգործեր կհարուցվեն մերձավորների նկատմամբ. «Հրապարակ»

0 Մեկնաբանություններ
Կհրապարակեն  Քոչարյանի ունեցվածքի ցանկը. նոր քրգործեր կհարուցվեն մերձավորների նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Նախ «Զվարթնոց» օդանավակայանը, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մոտ բաժնեմաս չունի։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունները զայրացրել են գործող իշխանություններին, եւ նրանք հակաքայլեր են մտածում։

Մոտ օրերս՝ հավանաբար որեւէ խողովակով, կհրապարակեն Ռ․ Քոչարյանի ողջ ունեցվածքի ցանկը, որը հերքելը բարդ կլինի։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում նրա շրջապատի ուղղությամբ, մասնավորապես՝ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր նրա կողքին են, եւ հատկապես վերջին հարցազրույցում նրա մատնանշած անձի՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի անցյալն են «փորփրում»։

Ի դեպ, Ռ․ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական NTV ալիքին, եւ այն այսօր երեկոյան եթեր է գնալու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները