Վակխանալիա

0 Մեկնաբանություններ
Վակխանալիա

Ինչ է նշանակում 

վակխանալիա...

 Վակխանալիա՝ ամենաթողություն, խառնիճաղանջ, խառնաշփոթ:

«Չէ սա վենդետտա չէ, սա քաղաքական վակխանալիա է»: Այսպիսի բովանդակությամբ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում Արմեն Աշոտյանը՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը: Արմեն Աշոտյանը հայտնի է նորամուծությունների հանդեպ սիրով. նա այն առաջին պաշտոնյաներից էր, ով սկսեց սելֆի անել, չնայած այդ ժամանակ շատերն էին ծիծաղում պատգամավորի վրա, նա նաև մեծ սեր ունի շատ չօգտագործվող ու չբացահայտված բառերի հանդեպ, որոնցից մեկը հենց վակխանալիան էր: Արմեն Աշոտյանից հետո այս բառը մտավ ֆեյսբուքահայերի բառապաշար ու այն այժմ մեծ տարածում ունի:

Հիմնականում արտահայտությունը օգտագործվում է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության և մարտի 1-ի գործի վերաբերյալ գրառումների ժամանակ:

ԱԱԾ-ի գործողություններից հետո, երբ իրար հետևից մի շարք բիզնեսմեններ, օլիգարխներ, քաղաքական գործիչներ բերման էին ենթարկվում, վախկանալիան էլի իր տեղը գտնում էր ֆեյսբուքահայերի էջերում:

Բայց հումորային գրառումներ նույնպես կարելի է տեսնել վախկանալիայի ուղեկցությամբ՝ քոչարյանական մթնոլորտը ցրելու համար:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները