Հեղափոխություն դեռ չի եղել

0 Մեկնաբանություններ
Հեղափոխություն դեռ չի եղել

Հայաստանում թավշյա հեղափոխությամբ իշխանություն փոխվեց, բայց որեւէ հեղափոխություն այդպես էլ չեղավ մարդկանց մեջ: Սիրո, համերաշխության եւ հանդուրժողականության մասին խոսքերը մնացին օդում կախված: Ասվածի օրինակները ոչ միայն օնլյան, այլեւ օֆլայն տիրույթում են: Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քանիցս ահազանգեց իր նկատմամբ իրականացվող «տեռորի» մասին՝ վիրավորանքների, հայհոյանքների տեսքով: Փաշինյանն էլ հայտարարեց, որ դա անթույլատրելի է՝ զորակցություն հայտնելով նախկին լրագրող գործընկերոջը:

Սակայն տեռորի հեղինակները ոչ այլ ոք են, քան փաշինյանականները: Նրանք, մեղմ ասած, կախաղահան են հանում նրանց, ովքեր կհամարձակվեն ծուռ աչքով նայել իրենց վարչապետին, թթու խոսք ասել նրա հասեցին: Երդվյալ վարչապետասերները սպասում են մեկը մի թեթեւ քննադատություն, կսմթող մեկնաբանություն գրի, որ ընկերներով, ընտանիքներով, գերդաստաններով «վրա տան»:

Ուղղակի պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն, այդ վարչապետը որքան ձերն է, նույնքան մերն է, եւ որքան դուք եք ուրախացել իշխանափոխության համար, նույնքան՝մենք: Սակայն այլեւս Փաշինյանը իշխանություն է, նրա սխալները տեսնել, գործունեությունը քննադատելն էլ հանրության, մասնավորապես՝ լրագրողների գործն է: Այնպես որ պետք է ընդամենը եզրակացություններ անել, չկորցնել ռեալության զգացումը:

Հ.Գ. Այս թեմային նորից անդրադառնալու պատճառն այն էր, որ ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են Փաշինյանի կողմնակիցները դաժան հաշվեհարդար տեսնում նրան քննադատողների հանդեպ, բլոկում լրատվամիջոցների էջերը՝ տարիների աշխատանքը եւ եկամտի աղբյուրը ոչնչացնելով:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները