#նառա_դու_սուս

0 Մեկնաբանություններ
#նառա_դու_սուս

Մայիսի 1-ից ֆեյսբուքյան հասարակությունը սկսեց օգտագործել #նառա_դու_սուս արտահայտությունը տարբեր իրավիճակներ նկարագրող հրապարակումներում։

Հեշթեգի «Նառան» քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է, իսկ արտահայտության հեղինակային իրավունքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է։ 

Այս տարվա մայիսի մեկին Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ մի պահ բարկացել էր լրագրողների անընդհատ հնչող հարցերից և սաստել նրանց ՝ ասելով․ «Թողեք խոսքս ավարտեմ, հետո հարցրեք»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւս կողքից նշել էր. «Թող խոսքն ավարտի նոր»,- ինչին Ծառուկյանն արձագանքել էր. «Նառա, դու սուս»:

Այս արտահայտությունը դրաձավ թևավոր խոսք և տարածվեց ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում։ 

Իսկ վերջին ժամանակները, երբ Նաիրա Զոհրաբյանը Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուներից է, մարդիկ նոր թափով սկսեցին հրապարակումներ անել՝ օգտագործելով «Նառա դու սուս» հեշթեգը։

 

Այն օգտագործում են նաև հայտնի այլ քաղաքական գործիչներ։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները