ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 21-ին եւ 22-ին կաշխատի

0 Մեկնաբանություններ
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 21-ին եւ 22-ին կաշխատի

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման եւ հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին եւ 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն)  ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

ԿԲ-ից  հայտնում են, որ վերջիններս կապահովեն քաղաքացիների եւ կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ եւ անկանխիկ վճարումների սպասարկումը:

Սեպտեմբերի 21-ին եւ 22-ին աշխատող առեւտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները