Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքի շնորհանդես Երևանում

0 Մեկնաբանություններ
Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքի շնորհանդես Երևանում

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը #ՔըրքԱրշավի շրջանակում սեպտեմբերի 10-ին, ժամը 18:30, սիրով հրավիրում են բոլոր ընթերցասերներին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճ՝ մասնակցելու ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսին: Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: 
Տեղեկացնենք, որ գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները