Քիմ Քարդաշյանը ու Քանյե Ուեսթը կտեղափոխվեն այլ քաղաք

0 Մեկնաբանություններ
Քիմ Քարդաշյանը ու Քանյե Ուեսթը կտեղափոխվեն այլ քաղաք

Օրեր առաջ աֆրոամերիկացի հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ պատրաստվում է ընտանիքի հետ Չիկագո տեղափոխվել ու այնտեղ բնակվել: Այս մասին հայտնում է spletnik-ը:

Այս հայտարարությունից հետո երկրպագուներն ու լրատվամիջոցները փորձել են պարզել, թե արդյո՞ք Չիկագոյում արդեն կա մի վայր, որտեղ Քանյե Ուեսթն իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ու երեք երեխաների հետ պատրաստվում է տեղափոխվել:

Նշվում է, որ զույգը չի պատրաստվում վաճառել Լոս Անջելեսում գտնվող տունը, որտեղ այս պահին բնակվում է: Հայտնի է միայն, որ ընտանիքի տեղափոխության ժամանակ Չիկագո կտեղափոխվի նաև Yeezy-ի գրասենյակը:

Քանյե Ուեսթը մանկությունն անցկացրել է Չիկագոյում ու մի քանի տարի սովորել այնտեղի համալսարանում: Ավելի ուշ նա թողել է համալսարանն ու տեղափոխվել այլ քաղաք: Նշվում է, որ նա իր 3-րդ երեխային Չիկագո է անվանել այդ քաղաքի պատվին:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները