Հոգևոր համերգ՝ Կոմիտասի ծննդյան 149-ամյակին

0 Մեկնաբանություններ
Հոգևոր համերգ՝ Կոմիտասի ծննդյան 149-ամյակին

«Կոմիտաս փառատոնի» շրջանակներում հերթական անգամ կկայանա հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 149-ամյակին:

Ինչպես  տեղեկացրին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից, համերգը տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր   հովանավորությամբ  Հառիճավանքում,  սեպտեմբերի 26-ին,  ժամը 14:00-ին:

Փառատոնը հնարավորություն կընձեռի հոյակերտ կոթողում, որտեղ ստեղծագործել է Կոմիտասը, ունկնդրելու հայ և  համաշխարհային հոգևոր երաժշտության բարձրարժեք նմուշներ՝ Աննա Մայիլյանի, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի, Զանգերի նվագախմբի , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց   Տան և  Արթիկի ԴանիելՂազարյանի անվան  դպրոցի երգչախմբերի կատարմամբ:

Համերգին ներկա գտնվել ցանկացողների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կտրամադրի անվճար ավտոբուսներ: 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները