Քայլ արա, անցյալը դեմը դիր

0 Մեկնաբանություններ
Քայլ արա, անցյալը դեմը դիր

Որքան ընտրությունները մոտենում են, այնքան ներքաղաքական մթնոլորտը շիկանում է, քաղաքական ուժերի եւ գործիչների նյարդերը՝ տեղի տալիս։ Թերեւս այս ամենի վկայությունն էլ թեժ ելույթներն են, ջղաձգումները հարթակին, տեսախցիկների առաջ, մինչեւ տերտերի խազը միմյանց վիրավորելը, անցյալի քայլերը հիշեցնելը՝ «բա դուք նախագահներին քաղաքական դիակ էիք անվանել, ինչի եք կանչում անկախություն նշելու, բա դուք ինչի եք արտակարգ դրություն հայտարարելուն կողմ քվեարկել» եւ այլն։

Մրցակիցները ոչ միայն քչփորում են միմյանց քաղաքական անցյալը, հայտարարությունները, այլեւ գերանձնական անցյալը։

Երեկ օրինակ շրջանառվում էր «Իմ քայլը»-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հարցազրույցը, որտեղ նա ասել է, որ հպարտ է, որ իր երեխան Սերժ Սարգսյանի երդմնակալության օրն է ծնվել։ Այսօր էլ շրջանառում են ԵԼՔ-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի դերասանական կարիերայից մի դրվագ, երբ վերջինս նկարահանվել է բաց տեսարաններում։

Թե ինչ նպատակ է հետապնդում «անցյալը դեմը դնելու» այս գործելակերպը, պարզից էլ պարզ է։ Ոմանք այս ամենի մեջ փորձում են մեղադրել լրագրողներին՝ համարելով, որ նրանք պատվեր են կատարում, սակայն հանրային դեմք հանդիսացող գործիչը պետք է հասկանա, որ իր անցյալի, ներկայի հետ կապված ամեն ինչ հանրությանը հետաքրքիր է, եւ եթե որեէ ինֆորմացիա ճիշտ է, փաստարկված է, ինչո՞ւ պետք է լրատվամիջոցը իրեն զրկի այն հրապարակելու հնարավարությունից։

Իհարկե, լավ է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, որտեղ թեկնածուի տուն էին այցելում հաղթանդամ «սեւերը», վախեցնում, առեւանգում, ստիպում հանել թեկնածությունը, հիմա վերադարձել են «պայքարի» հին ու փորձված ձևերին՝ արխիվներն են քրքրում, հանում են անձնական գործերը։ Եւ այստեղ որեւէ մեկը ապահովագրված չէ, քանի որ ոչինչ չի մոռացվում, եւ ոչ մեկ այդքան հարուստ չէ, որ կարողանա գնել անցյալը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները