Մարդ ա վատացել

0 Մեկնաբանություններ
Մարդ ա վատացել

«Մարդ ա վատացել»  արտահայտությունը վերջերս մեծ տարածում գտավ ֆեյսբուքյան տիրույթում։ Այն սկսեց տարածվել հեղափոխության օրերից հետո, երբ հանրահավաքների ժամանակ մարդիկ իրենց վատ էին  զգում և հարթակից խոսողը ուղղորդում էր շտապ օգնության մեքենաներին, ասելով «աջ կամ ձախ մասում մարդ ա վատացել»։

Այժմ ֆեյսբուքում մարդ ա վատացելը նորից մեծ թափ է առել։ Հիմնականում արտահայտությունն օգտագործվում է ծաղրելու՝ թրոլինգի նպատակով` Փաշինյանի կողմնակիցների կամ թիմի հրապարակային ելույթից հետո։

Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկիր Մեդիային» հարցազրույցից հետո, ֆեյսբուքը կիսվում էր Քոչարյանի վիդեոները ՝ #մարդավատացել հեշթեգով։

Նաիրա Զոհրաբյանի՝ «Իմ քայլը» դաշինքի անդամներին քննադատող, բոցաշունչ ելույթներից հետո արտահայտությունն առավել ակտուալ դարձավ։ Այն սկսեցին կիրառել նրա օգտին գրվող ստատուսներում։

Եվ ընդհանրապես հակահեղափոխական որևիցե երևույթ կամ գրառում, ֆեյսբուքում ստանում է իր մարդ ա վատացել պատասխանը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները