Թեթև վարքի աղջիկների հեռացում Տեցից և Երևանյան լճի մոտից․ Երրորդ մասի մասին ՔՊ ակտիվիստի հետ զրույց

0 Մեկնաբանություններ
Թեթև վարքի աղջիկների հեռացում Տեցից և Երևանյան լճի մոտից․ Երրորդ մասի մասին ՔՊ ակտիվիստի հետ զրույց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Քայլ» դաշինքի քարոզչական հանրահավաքից հետո ֆեյսբուքում ծավալվող զրույցներն արդեն երկու օր է շարունակվում են։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, բարձր պաշտոնյաներից մեկը Երրորդ մասն անվանեց ամենաքրեականացված թաղամաս։ Դրան հաջորդեցին համաձայնության և հակադարձումների քննարկումները։

Ընդհանրապես Երրորդ մասեցու կերպարի վերաբերյալ մայրաքաղաքում հատուկ պատկերացում կա ձևավորված։ Շատ ծնողներ օրինակ իրենց պպզող, ժարգոնով խոսող երեխաներին սաստելու համար ասում են․

«Հո դու Երրորդ մասցի չես, ուղղվիր մի հատ»:

Armdaily.am-ը թեմայի շուրջ մտքեր փոխանակեց Երրորդ մասեցի, «Քաղաքացիական պայմանագր»-ի ակտիվիստ Սարգիս Ալեքսանյանի հետ։

-Սարգիս, հարյուր տարի Երրորդ մասում եք ապրում, Սիցիլիայի հետ կհամեմատեի՞ք։ Եվ ընդհանրապես ի՞նչ կա Երրորդ մասում, որ չես գտնի օրինակ քաղաքի կենտրոնում։

-Քաղաքի կենտրոնում չես գտնի հնդկական ֆիլմ նայող ու լացող հարևանների, 6-ից հետո զբոսանքի դուրս եկած փղերի (ծիծաղում է)։ Սա Սիցիլիան չէ, ավելի շատ նման է Հնդկաստանին։

-Ավելի լուրջ մոտենանք։ Ինչ բարեփոխումներ են պետք կոնկրետ Շենգավիթ վարչական շրջանին։ Ամենակարևորներն ըստ Ձեզ։

-Թեթև վարքի աղջիկների հեռացում Տեցից և Երևանյան լճի մոտից (դեռ չի ստացվում լրջանալ), աղբահանության բարելավում (արդեն լրիվ լուրջ), Գարեգին Նժդեհի հրապարակի բարեկարգում։ Ընդհանրապես գործ շատ կա․ բազմաթիվ բակային տարածքների բարեկարգում, կոյուղագծերի և նկուղների վերանորոգում, ապօրինի շինությունների ապամոնտաժում, բակային լուսավորության և նոր վերելակներին առնչվող հարցեր։

-Սարգիս ջան, իսկ ո՞վ է Երրորդ մասցին, պպզող, Total Black ոճի քրեական տղե՞րք են։

-Դուխով, թասիբով և արդար մտածելակերպով մարդիկ են հիմնականում։ Ի վերջո չմոռանանք , որ վարչապետը, առաջին փոխվարչապետը, նախարար, փոխնախարարներ և պատգամավորներ ունենք հենց Երրորդ մասից։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները