Հայկական գորգերը պատշգամբներից ցուցադրելու յուրօրինակ ֆլեշմոբ

0 Մեկնաբանություններ
Հայկական գորգերը պատշգամբներից ցուցադրելու յուրօրինակ ֆլեշմոբ

Հայկական գորգի ազգային կենտրոնը կազմակերպում է ամենամյա հայկական գորգերը պատշգամբներից ցուցադրելու յուրօրինակ ֆլեշմոբ: 

Սեպտեբերի 20-ին և 21-ին Երևանի խորհրդանշական պատմամշակութային շենքերի, թանգարանների, ինչպես նաև «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանի պատշգամբները ծածկվելու են հայկական գորգերով ու կարպետներով: 

Մի քանի օր հայկական գորգերով պատված մեր քաղաքը առավել պայծառ, գունեղ ու խորհրդավոր կդառնա:

Վստահ ենք, որ գորգապատ ու գորգածածկ բազմաթիվ պատշգամբներ են լինելու, չէ՞ որ գորգերը պատշգամբից կամ պատուհանից փռելը ոչ միայն կենցաղային անհրաժեշտություն է, այլև գեղեցիկ սովորություն:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները