«Գահերի խաղը»՝ լավագույն դրամատիկ սերիալ

0 Մեկնաբանություններ
 «Գահերի խաղը»՝ լավագույն դրամատիկ սերիալ

«Էմմի» մրցանակը որպես «Լավագույն դրամատիկ սերիալ» ստացել է «Գահերի խաղը»։ Մրցանակակիրները հայտարարվել են պրայմ-թայմ  «Էմմի» 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «Գահերի խաղը» ներկայացված էր յոթ անվանակարգում, սակայն միայն երկու մրցանակի է արժանացել։ Պիտեր Դինկլեյջը, ով «Գահերի խաղում» խաղացել է Տիրիոն Լանիստերի դերը, մրցանակ է ստացել է «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում։

«Դրամատիկական սերիալում լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Մեթյու Ռիզը («Ամերիկացիները»)։

«Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել բրիտանացի Քլեր Ֆոյը «Թագը» սերիալում մարմնավորած դերի համար։

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում մրցանակը ստացել է «Զարմանահրաշ տիկին Մեյզելը»։

Ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն «Էմմին» ստեղծվել է 1949 թվականին Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի կողմից։ Այն համարվում է «Օսկարի»  հեռուստատեսային տարբերակը
։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները