Հայոց ամսանուններ․ սահմի

0 Մեկնաբանություններ
Հայոց ամսանուններ․ սահմի

Հայոց տոմարի երրորդ ամիսն է, համապատասխանում է նոր տոմարով հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 8-ը ընկած ժամանակաշրջանին։

Ըստ Վանական հեղինակի բացատրության, սահմի ամսվա անունը առնչված է «սահմանել» բայի հետ. մարդիկ սահմանում էին, որ անհրաժեշտ է ժամանակին բնակարանները վերանորոգել, նախապատրաստել։ Այս ամիսը առնչվում է ձմռան նախապատրաստական աշխատանքների ժամանակի հետ։ Վանականը գրել է, «.Իսկ սահմի... դարձեալ իմաստուն արք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերան»։

Հետաքրքիր է նաև ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի կատարած ստուգաբանությունը, նա կարծում է, որ «սահմի»-ի, ինչպես և «հոռի»–ի ստուգաբանությունները, իբրև փոխառություն վրացերեն «օրի» և «սամի» բառերից, անհավանական են։ Վրացերեն «Օրի և սամի»-ն հայերեն պետք է տառադարձվեին «Օրի, Սամի», բայց ոչ «Հոռի, Սահմի»։ Վրացերենում «օրի», «սամի» պարզ թվական անուններ են և նշանակում են «երկու», «երեք» և երբեք չեն գործածվել իբրև ամիսներ նշանակող բառեր։ Մալխասյանցը գրում է. «Հայերը «երկու», «երեք» նշանակելու համար կարիք չեն ունեցել փոխառության դիմելու, քանի որ այդ բառերն իրենց լեզվում գոյութիւն ունեին...

Նկատի ունենալով, որ հայկական մյուս ամիսների նշանակությունները կապված են տարվա եղանակների և այս եղանակներում տեղի ունեցող կենցաղական երևույթների հետ՝ հավանական եմ համարում, որ «հոռի» ամիսը նշանակելիս է եղել «Ուռի» ամիս, այսինքն՝ որթատունկի՝ այգեստանի ամիս,.., իսկ սահմի ամիս՝ Սերմանց ամիս»։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները