Պետք չէ մարդկանց քառատել, բայց բոլորի պատասխանատվության ժամանակը գալու է. Նիկոլ Փաշինյան

0 Մեկնաբանություններ
Պետք չէ մարդկանց քառատել, բայց բոլորի պատասխանատվության ժամանակը գալու է. Նիկոլ Փաշինյան

Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մե՞ջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը» եւ էկրանը մգացե՞լ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով #SutNikol նախաձեռնության ակցիային՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակցիայի ընթացքում նախաձեռնողները վարչապետին մեղադրում էին խոստումները չկատարելու մեջ: Փաշինյանը հետաքրքրվեց, թե հատկապես որ խոստման մասին է խոսքը։ Լրագրողները նրան հիշեցրին, որ օրինակ Սաշիկ Սարգսյանի՝ 50 տոկոս փայ մտնելու մասին որեւէ բացահայտում չկա, նա արձագանքեց. «Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան»:

Դիտարկմանը, որ Սաշիկ Սարգսյանի որդին հայտարարել է, որ հայրը հանգստանալու է գնացել արտերկիր, ոչ թե բուժվելու, վարչապետն արձագանքեց. «Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված եւ քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հայաստանից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել, եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով եւ պետք է որեւէ մեկին հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատասխանատվության կենթարկվեն: Մեր խնդիրը չէ մարդկանց քառատել: Ես ուրիշ հանգամանքի մասին եմ նշել, որ մեր քննչական մարմիններն այսօր աշխատում են կրկնակի, եռակի, քառակի ծանրաբեռնվածությամբ: Նաեւ ասել եմ, որ ինքս էլ որոշակի վերապահումներ ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների արդյունավետության վերաբերյալ: Ես այսօր էլ այդ թեմայով զրույց եմ ունեցել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ ակցիային՝ վարչապետն ասաց. «Որքան հասկացա, այդ ակցիայի կողմնակիցները նաեւ Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ էս չենք արել, էն չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա։ Հիմա ի՞նչ, ցանցերը բռնած փողոցներով վազենք մարդ բռնե՞նք: Էդպիսի նպատակ մեր առջեւ դրված չէ: Եկեք մի էսպիսի էքսպերիմենտ անենք, վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները կետ-կետ գույքագրենք: Որովհետեւ շատ տեսական խոսակցություն է՝ խոստումները չի կատարել: Ո՞ր խոստումները չի կատարել»,-ասաց վարչապետը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները