ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը կդառնան նախարարություններ. Փաշինյանը խոստումը չի կատարել.Մարուքյան (տեսանյութ)

0 Մեկնաբանություններ
ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը կդառնան նախարարություններ. Փաշինյանը խոստումը չի կատարել.Մարուքյան (տեսանյութ)

«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է` լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այդ խոստումը կառավարությունը չի իրացրել»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որն իր մեջ ներառում է վերոնշյալն ու ինչպես նաև գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունների պահպանումը, դրանց հետ մեկտեղ Սփյուռքի հարցերում փոխվարչապետի մակարդակով պաշտոն ունենալը: Այս առաջարկները հանձնաժողովի նիստի ժամանակ մերժվել են: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե իրենք Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո վարչապետի հետ հանդիպման առաջարկ էին արել, արդյոք նա Փաշինյանը համաձայնել է, Մարուքյանը նշեց.«Դեռևս պատասխան չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները