Դիլիջանում լուսավորություն չկա, ճանապարհներն էլ անմխիթար են. Քաղաքապետը պարզաբանում է

1 Մեկնաբանություններ
Դիլիջանում լուսավորություն չկա, ճանապարհներն էլ անմխիթար են. Քաղաքապետը պարզաբանում է

Հունիսի 7-ից 9-ը նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանում և Դիլիջանում կանցկացվի Armenian Summit of Minds խորագիրը կրող գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։ «Մի քանի օր առաջ, երբ Դիլիջանում էինք, փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպե՞ս կարող են անցկացնել երեկոն արտերկրից եկած հյուրերը, և բոլորը միաձայն պնդեցին, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ քաղաքում չկա նույնիսկ լուսավորություն։ Նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր գյուղերից շատերն ունեն գիշերային լուսավորություն, իսկ զբոսաշրջային քաղաք համարվող Դիլիջանը դա չունի քիչ չէ, մի բան էլ քաղաքի կենտրոնը աչքի է ընկնում իր քանդված ասֆալտով, իսկ քաղաքի լավագույն հյուրանոցը գտնվում է գերեզմանոցի հարևանությամբ... Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ ՀՀԿ-ի զարգացրած տուրիստական քաղաքի մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարութ Չոբանյանը։

Armdaily.am-ի հետ զրույցում Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը չհերքեց, որ ճանապարհները վատ վիճակում են.«Նշեմ, որ կենտրոնական հրապարակը միջպետական նշանակության ճանապարհ է և գտնվում է Տրանսպորտի նախարարության հսկողության տակ և արդեն բարեկարգման աշխատանքները սկսվել են։ Այս տարի ամբողջ քաղաքում սպասվում է մոտ 300մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ։ Այս պահին հայտարարված է մրցույթ և շուտով ծրագիրը կիրականանա և ամբողջ քաղաքի ճանապարհները կասֆալտապատվեն, կվերանորոգվեն և փոսալցումներ կարվեն։ Այս պահին փաթեթ ենք ուղարկել Ճանապարհային ոստիկանությանը ամբողջ քաղաքի կահավորման՝ գծանշումներ, անցումներ և այլնի համար։ Հույս ունեմ, որ մինչև ամռան կեսերը լուրջ արդյունքներ կարձանագրենք»։

Մեր այն դիտարկմանը, թե մինչ գագաթնաժողովի մեկնարկը հնարավոր կլինի ավարտել բարեկարգումը, քանի որ մեծ թվով հյուրեր են լինելու աշխարհի տարբեր երկրներից, քաղաքապետը նշեց,որ գագաթնաժողովից տեղյակ է, անձամբ հանդիպել է նախագահ արմեն Սարգսյանի հետ և քննարկել բոլոր հարցերը.«Հույս ունեմ, որ աշխատանքների մի մասը մինչ այդ իրականացված կլինի»։ Անդրադառնալով քաղաքի լուսավորությանը, Սանթրոսյանը նկատեց, որ դրա հետ կապված խնդիր չունեն.«Քաղաքում մենք ունենք 1700 սյուն, հիմա USAID-ի ծրագրով այդ սյունները կփոխարինվեն լեդ լույսերով»։

Դուսյա Ղազարյան

Հեղինակի մասին

Կարդացեք նաԵՎ

1 Մեկնաբանություններ

  1. Ինչ ճանապարհների և լուսավորության մասին է խոսքը: Տուրիստական համարվող քաղաքում արդեն 10 օր է ջուրը օրական 1 ժամով են տալիս: Կենտրոնական փողոցներից մի փոքր շեղվելու դեպքում նոր ավտոմեքենա պետք է գնեք, քաղաքապետարանի կողմից բացարձակ ոչ մի աշխատանք չի տարվել և չի էլ տարվում: Ինչ արվել է, միայն Վարդանյանի և մասնավոր անձանց ուժերով: Իսկ քաղաքապետարանի միջոցներով միայն քաղաքապետի համար տներ են գնվել Նիցաներում:

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները